ԱՄՆ Ֆլորիդա նահանգում տղամարդը արկոհոլի 13 շիշ է գողացել խանութից' դրանք թաքցնելով իր սպորտային տաբատի մեջ, գրում է Лента.ru-ն:

Ոստիկանության տվյալներով, երկու սևամորթ տղամարդ մտել են Ֆորթ Մայերս քաղաքի կենտրոնում գտնվող գինու խանութ: Նրանցից մեկը, ինչպես ձայնագրել է խանութի տեսախցիկը, Hennessy կոնյակի 12 և Grey Goose օղու 1 շիշ է տեղավորել իր տապատի մեջ, որից հետո տղամարդիկ լքել են խանութը:

Հայտնի չէ, թե ինչպես են կարողացել նրանք աննկատ անցնել խանութի անվտանգության աշխատակիցների կողքով: Օրինապահ մարմինները դեռևս չեն կարողացել գտնել տղամարդկանց:

newsbook.am