Տղամարդիկ սիրում են արժանի կանանց, ում հարկավոր է հասնել, այլ ոչ նրանց, ովքեր վազում են տղամարդու հետեւից' չխնայելով նրանց համար ոչինչ: Միշտ պետք է հիշել, որ տղամարդիկ իրենց էությամբ որսորդ են եւ չեն սիրում հանդիպել այնպիսինների հետ, ում հասնել հարկավոր չէ: Տղամարդը հանգստանում է «Ես քեզ սիրում եմ» արտահայտությունից միայն, հետո նրան այլեւս ոչինչ հարկավոր չէ, այնպես, որ այս խոսքերն առաջինը պետք է ասի տղան եւ ոչ թե աղջիկը:
Սրանից բացի տղմարդու կողմից գնահատված լինելու եւս մեկ պայման է այլ երկրպագուներ ունենալը: Կարեւոր է, որ ձեր ընտրյալը հասկանա, որ այլ տղամարդիկ էլ են հետաքրքրված ձեզնով: Այս փաստը կստիպի նրան ավելի շատ սիրել եւ ուշադիր լինել ձեր նկատմամբ: Պետք է այնպես անել, որ ձեր տղամարդը նաեւ մի փոքր խանդի ձեզ: Կրող եք ձեւացնել, թե ձեզ այլ երկրպագու ծաղիկներ է նվիրել, սակայն այնպես, որ ձեր ընտրյալը հասկանա, որ ինքն առաջնային է,միեւնույն ժամանակ հասկացրեք, որ ձեզ դուր է գալիս տղամարդու կողմից ցուցաբերված ուշադրությունը:
Տղամարդիկ սիրում են այն կանանց, ովքեր գիտեն իրենց գնահատել: Այնպես, որ ցույց տվեք տղամարդուն, որ դուք սիրում եք հետեւել ձեզ' հանգստանալ, խնամվել եւ այլն:
Տղամարդիկ սիրում են այն կանանց, ում հետ անհնար է ձանձրանալ, ում հետ կարող են հիմարություններ ու խենթություններ անել, ովքեր սիրում են ճամփորդել ու զվարճանալ: Այս պատճառով յուրաքանչյուր կին պետք է ձգտի լինել առանձնահատուկ, հետաքրքիր անհատականություն' շատ կարդա, ֆիլմեր դիտի, նաեւ զբաղվի այն ամենով, ինչ հետաքրքրում է իր տղամարդուն: Նա սիրում է ձկնորսությու՞ն, խնդրեք ձեզ իր հետ տանել:
Մի մոռացեք գովել ձեր ընտրյալին, տղամարդիկ սիրում են գնահատված լինել իրենց կանանց կողմից: Նա ձեզ աստվածուհի կհամարի , եթե նույնիսկ ինքը գովեստի արժանի ոչինչ չի արել, իսկ դուք գովաբանում եք նրան:
Տղամարդիկ սիրում են, երբ իրենց նկատմամբ ուշադիր ու հոգատար են լինում: Ամեն հարցում աջակցեք ու սատարեք ձեր տղամարդուն, նա դա կգնահատի:
Ահա կնոջ այն տեսակը, որին տղամարդը վախենում է կորցնել, սիրում ու գնահատում է:
LoveYou.am