Հայերը խաչակնքելիս սկզբում ձեռքը տանում են ձախ, հետո' աջ, իսկ ռուսներն ու հույները' հակառակը: Երբ հայերը խաչակնքում են, աղոթում են և համարժեք կատարում ձեռքի շարժումներ. Հանուն Հոր (աջ ձեռքը բարձրանում է դեպի ճակատ) և Որդվո (ձեռքն իջնում է կրծքավանդակ) և Հոգվույն (ձեռքը գնում է ձախ կողմ), Սրբո (ձեռքը գնում է դեպի աջ) և ամեն (բաց ափով ձեռքը դնում են կրծքին): Ռուսերեն այդ աղոթքն ասվում է հետևյալ կերպ.
Во имя Отца (աջ ձեռքը բարձրանում է վերև) и Сына (ձեռքն իջնում է կրծքավանդակ) и Святого (ձեռքը գնում է աջ) Духа (ձեռքը գնում է ձախ):
Նկատելի է, որ «Հոգի» բառն արտասանելիս հայերն ու ռուսները ձեռքը տանում են սրտի կողմը, որը համարվում է «հոգու բնակարան»: Այնպես որ, էական տարբերություն չկա, պարզապես յուրաքանչյուր եկեղեցում ինչպես ընդունված է, այդպես էլ խաչակնքում են:
Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քհն. Ղևոնդյան