Ճապոնիայում օդերևութաբանները Տոկիոյից 1000 կմ հեռավորության վրա գրանցել են ստորջրյա հրաբխի ժայթքման դեպք: Նմանատիպ դեպք վերջին անգամ գրանցվել էր 1974-ին:

Հրաբխի ժայթքումից հետո մասնագետները նկատել են նոր ձևավորված կղզի, որի շառավիղը կազմում է 200 մետր, իսկ ծովի մակարդակից նրա ունեցած բարձրությունը 20 մետր է: Նոր կղզու շուրջ մասնագետները նկատել են մոխրի՝ 6 մետրանոց բարձրությամբ սյուն:

Մասնագետները, սակայն, չեն շտապում նոր ձևավորված երևույթը պաշտոնապես կղզի ճանաչել, քանի որ նման երևույթներ նախկինում նույնպես եղել են, և որպես կանոն' որոշ ժամանակ անց անհետացել:

z1news.am