Հինգշաբթի, նոյեմբերի 21-ին, Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի ընդարձակ ու բարենորոգ ուսուցչանոցում էին հավաքվել կրթօջախի տնօրինությունը. մանկավարժական կազմն ու բարձր դասարանների աշակետները, մայրաքաղաքի հայ հասարակայնության և Վրաստանում Հայաստանի հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ:
Հանդիպումը, որն այստեղ էր հրավիրել բոլորին,իր բնույթով առաջնեկն էր դպրոցում այսուհետ անցկացվելիք միջոցառումների այն շարքի, որը նիրված է լինելու հայաշխարհին հայտնի անհատականությունների, նրանց կյանքի, գործունեության հետ ծանոթությանն ու հանդիպումներին և որի նախաձեռնությունն ու մտահղացումը պատկանում է դպրոցի եռանդուն ու բանիմաց տնօրեն, բանասեր Իրինա Ժամկոչյանին:
Միջոցառումների այս շղթայի մեջ առաջինը լինելու պատիվը վերապահված էր անվանի բանսստեղծուհի, թարգմանչուհի, «Վրաստան» թերթի լրագրող, «Կամուրջ» տարեգրքի խմբագիր, Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների անդամ Անահիտ Բոստանջյանին, ով այս ամենին զուգահեռ մի քանի տասնամյակ շարունակ ծավալում է հրատարակչական բեղուն գործունեություն:
«Մեզ ծանոթ և անծանոթ Անահիտ Բոստանջյանը» խորագրով այս ոչ ստանդարտ հանդիպման ձևաչափն ու ընթացքը, որը բավականին ինքնատիպ ու հետաքրքիր էր, տևեց մեկ ժամից մի փոքր ավելի:Նախ աշակերտները ներկայացրին Անահիտ Բոստանջյանին ու նրա գործունեությունը: Այնուհետև նրա մասին գնահատանքի ու մեծարանքի ջերմ խոսքեր ասաց տիկին Իրինա Ժամկոչյանը ՝առանձնապես ընդգծելով,որ Անահիտ Բոստանջյանի իրենց դպրոցի ամենահարազատ ու սիրելի մարդլկանցից մեկն է ոչ միայն ստեղծագործական առումով, այլև որպես մարդ, որպես դպրոցի հին ու հավատարիմ ծնող. նրա և դուստրերը, և՛ դուստրերի երեխաները մեր դպրոցի սաներն են...ընդգծեց նա: Այնուհետև դպրոցի աշակերտներն ընթերցեցին Բոստանջյանի բանաստեղծություններից: Դրանից հետո բանստեղծուհին կարդաց իր նոր, դեռևս անտիպ բանաստեղծություններից, իր խոհերը կիսեց ներկաների հետ՝ իր մտաղացումների ու ծրագրերի մասին, պատմեց իր կյանքից որոշ դրվագներ ՝դեռևս անհայտ շատերին, ապա և պատասխանեց այն հարցերին, որոնք ուղղղեցին իրեն մանկավարժներն ու աշակերտները: Դրանց բոլորի առանցքում պահելով գրողի ու ընթերցողի, գրողի ու իրականության, գրողի ու արդի մարտահրավերների հարաբերության հիմնահարցը:
Միջոցառման ամբողջ ընթացքում էկրանից ցուցադրվեցին լուսանկարներ ( աշակերտների ուժերով) Անահիտ Բոստանջյանի անձնական ալբոմից:
Հանդիպմանը ներկա Վան Բայբուրթյանը՝ «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիրը, անվանի հասարակական- քաղաքական գործիչը, ընդգծելով այս հանդիպման և ընդհանրապես տվյալ ծրագրի ինքնատիպությունն ու կարևորությունը դպրոցական կրթության համակարգում, առաջարկեց ծրագրում ընդգրկել նաև ծանոթություն- հանդիումներ դասական գրողների հետ, այդ թվում ՝ մեզ շատերիս հայտնի, բայց, ցավոք սրտի, այսօր արդեն շատերին էլ- մանավանդ դպրոցականներին, անհայտ վիրահայ դասական գրող ԲԵնիկ Սեյրանյանի հետ, ով ընդամենը 10 տարի առաջ ավարտեց իր երկրային կյանքը, ում հարյուրամյակն է լրանում շուտով:
Հանդիպամն վերջում Անահիտ Բոստանջյանին մատուցվեցին ծաղիկներ, իսկ նա շնորհակալանքի իր սրտաբուխ խոսքն ուղղեց ներկաներին և հատկապես աշակերտներին ու տիկին Իրինա Ջամկոչյանին և բարի ընթացք մաղթեց հաջորդ նմանատիպ հանդիպումներին:
Ավելացնենք, որ միջոցառմանը ներկ ա էին նաև բանստեղծուհու ընտանիքի անդամները, այդ թվում մայրը՝ 91-ամյա նախկին մանկավաժ տիկին Մանիկ Դանիելյանը :
ՎԱԼԵՐԱ ՀՈՒՆԱՆՅԱՆՑ
Արձակագիր, էլեկտրոնային հանդեսի գլխավոր խմբագիր
«Վրաստան» թերթ