Դիմադրության ոգին շատ թուլացել է մեր ազգի մեջ, և այդ պատճառով է, որ մինչև հիմա գտնվում են մարդիկ, բարձրաստիճան կառավարական և այլ մակարդակի, ովքեր կարծում են, որ մենք պետք է հրաժարվենք Հայ Դատից: Դա նրանից է գալիս, որ մեր ազգի «ինտիլիգենցիան» հիմնականում ցածր ոգու տեր մարդիկ են, մարտնչելու ձեւն ու վիճակը չգիտեն, դրա համար կարող է մտքներին տենց բաներ շատ կա... Իսկ այստեղ, փաստորեն, ֆորպոստն է ՄԵՐ ԱԶԳԻ' Գետաշեն, Շահումյան, Արցախ, մնացած վայրերը... Էս ընթացքում կատարվեց սելեկցիա, ընտրում: Մնացին նրանք, ովքեր վեր են կացել իրենց հողը պաշտպանելու, ովքեր իրոք հասկանում են, որ չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող, իրոք հասկանում են, որ սա Հայաստան է, ի'նչ էլ ասեն «կենտրոնական» կամ ոչ կենտրոնական, միջազգային կամ ազգային գործիչները' սա Հայաստան է եւ վե'րջ: Ոչ ոք չի կարող ասել, որ սա Հայաստան չէ: Ոչ ոք չի կարող սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնման դնել, ոչ մի գաղափար չի կարող արդարացնի Գետաշեն, Շահումյան, Արցախի հանձնումը...
(1991թ.)

Լեոնիդ ԱԶԳԱԼԴՅԱՆ