ԱՄՆ բնակիչների թվում ամենաերկար ամուսնացած զույգը պատրաստվում է նշել իր ամուսնության 81-ամյակը. գրել է Daily mail–ը։ 102–ամյա ամուսին Ջոն Բեթարը, բացահայտելով իրենց անհավատալի երջանկության գաղտնիքը, ասել է. «Միշտ համաձայնվի՛ր կնոջդ հետ»։ Նրա կինը 98-ամյա Էնն է։ Նրանք ամուսնացել են 1932թ. նոյեմբերի 25-ին։

Նրանց ավագ դուստրը 80 տարեկան է։ Զույգն ունի 14 թոռ և 16 ծոռ։