Պատահաբար աչքովս ընկավ Աստղիկ Խաչատրյան անունով այս տիկնոջ ասուլիսի տեսագրությունը՝ Քրիստինե Պեպելյանի անունի հիշատակումով: Ինչ-որ մի բան ստիպեց նայել այն: Մինչեւ 7-րդ րոպեն մի ներքին ձայն ինձ ստիպում էր կասկածել, որ հանրապետականի պրիչյոսկայով, ֆլամինգոյատիպ ու «խունջիկ-մունջիկներով» սույն տիկինը հաստատ կապ ունի ՀՀԿ-ի հետ: Եւ ահա.
1. տիկինը հայտարարում է, որ ինքը մշտապես համերգներ է կազմակերպել ու գործունեություններ ծավալել «բարձր հովանիների» ներքո,
2. թվարկում է մի շարք մրցանակաբաշխություններ՝ էլ լավագույն ապրանքանիշի, էլ չգիտեմ ինչի... /որքան հիշում եմ եւ եթե ճիշտ եմ հիշում, նման մի մրցանակաբաշպություններից մեկի ժամանակ էլ Լֆիկ Սիթիները ճանաչվեցին լավագույն ինչ-որ անվանակարգում/
3. 7-րդ րոպեից խոստովանում է, որ ՀՀԿ-ի համար բազում համերգներ է կազմակերպել:
Բայց սա՝ գլուխը քարը: Մինչ սպասում էի, որ կխոսի «հանուն երեխաների բարեգործական» համերգի ու Քրիստինեի «հակահումանիստական» արարքի մասին, պարզվում է, այն ոչ թե բարեգործական է, այլ «համազգային վստահության միջոցառում» /թերեւս այս մասով Քրիստինե Պեպելյանը ճիշտ է, երբ ասում էր, թե իրեն չի ասվել համերգի բարեգործական լինելու մասին/:
Անթաքույց է տիկնոջ մտահոգությունը հատկապես միջոցառումներին հրավիրվող երգիչ-երգչուհիների հետ պայմանագիրային հիմունքներով վճարումներ կատարելու թեմայի կապակցությամբ, անընդհատ փորձում է ասել, թե Քրիստինե Պեպելյանի հետ «բազառը» պետք չէ մեծ աղմուկի վերածել, որ այն ինչ տեղի է ունեցել իրենց եւ Քրիստինե Պեպելյանի միջեւ «նորմալ» է, «հայկական» է մինչեւ պայմանագրի կնքումը, ինչը տեղի չի ունեցել, ակնարկում է, թե Քրիստինեի մասշտաբին չի համապատասխանել իրենց այս անգամվա բյուջեն եւ հաջորդներում կերգի, երբ բյուջեն համարժեք լինի նրա աստղային մեծությանը, ինչպես որ պրակտիկան է...
Ասել է թե՝ սույն ասոբան եւ տարբեր ժամանակներում «բարձր հովանիների» ներքո երգածները հարկայինի պահով անհանգստանալու հիմքեր ունեն: Եւ երիցս իրավացի են բոլոր այն մարդիկ, ով տիկնոջ եւ Քրիստինե Պեպելյանի «բազառից հետո» բոլոր կողմերի՝ թե՛ համերգների կազմակերպիչների, թե՛ դրանց մասնակցող երգիչների առջեւ հարց բարձրացրին. իսկ ընդհանրապես դուք այդ բազառային գործարքներից հետո հարկեր վճարո՞ւմ եք: Ինչո՞ւ պետք է մենք եւ այլոք բարեխիղճ վճարենք հարկերը, իսկ դուք՝ ո՞չ: Որովհետեւ դուք այդ հակաօրինական գաստրոլները տալիս եք «բարձր հովանիների» ներքո?
Երկիրը երկիր պետք է լիներ, որ հենց նմանների պոչին ոստիկանությունը ու հարկայինը նստեին եւ վճարել տային հարկերը....