Այնպես է ստացվել, որ Հայաստանի քաղաքականությունը պտտվում է երեք նախագահների անվան շուրջ։
Լևոն Տեր–Պետրոսյանը խորհրդանշում է նոր պետության ծնունդը՝ միաժամանակ ասոցացվելով պրոբլեմների հետ, որոնք, օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն ասոցացվում են նրա կառավարման շրջանի հետ։
Այսօր առաջին նախագահը նոր ասելիք չունի, հասարակությունն էլ չի հավատում, որ իշխանափոխություն անելու նրա ձգտումն անկեղծ և իրական է։
Ռոբերտ Քոչարյանը հայկական թերմիդորականության հայրն է։ Տնտեսական կայունությունն ինստիտուցիոնալ բնույթ չուներ, փոխարենը՝ նոր պետության արժեհամակարգը նահանջեց՝ իր տեղը զիջելով կոմունիստադաշնակցական մենթալիտետին։
Քոչարայնն երբեք քաղաքական ասելիք չի ունեցել՝ «ուժեղ ձեռքի» իմիջով լրացնելով այդ բացը։ Բայց նրա «ուժեղ ձեռքն» ասոցացվում է Հոկտեմբերի 27–ի և Մարտի 1–ի ոճրագործությունների հետ։
Սերժ Սարգսայնը փորձում է տարբերվել իր նախորդներից՝ տակավին, սակայն, չկերտելով սեփական ԵՍ–ը
Երբ այդ ԵՍ—ը կերտվի, հնարավոր կլինի հասկաիալ՝ ո՞վ է Սարգսյանը։
Երեք նախագահներն էլ, մեծ հաշվով, թքած ունեն հասարակական կարծիքի վրա։ Հասարակությունն էլ թքած ունի նրանց կարծիքի վրա։
Հենց սա էլ՝ մեր ողբերգությունն է…