Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս 14-րդը իր կնոջն է նվիրել սամույրի մորթուց ծածկոց, որի երկարությունը հասնում էր 1,5 կմ-ի: Այն ստեղծվել էր հատուկ նրա համար, որպեսզի թագուհին ամեն առավոտ, արթնանալուց հետո, կարողանա ոտաբոբիկ զբոսնել այգում:
Պորտուգալիայի արքան, որպես իր աղջկա օժիտ, Անգլիայի թագավոր Կարլոս Բ Ստյուարտին նվիրեց մի կղզի, որը հետագայում դարձավ Բոմբեյ քաղաքի կորիզը: Այն Անգլիայի համար դարձավ նաեւ Հնդկաստան թափանցելու «Արեւմտյան դարպաս»:
Գերմանիայի Վիլհելմ Բ արքայի տարեդարձին՝ Անգլիայի Վիկտորիա թագուհին միապետին նվիրեց Կիլիմանջարո լեռը: Ստիպված էին անգլիական Քենիայի սահմանն այնպես վերաձեւել, որ լեռը մտնի գերմանական Տանգանիկա /Տանզանիա/ տիրապետության մեջ:
1660թ. Նոր Ջուղայի հայ վարպետները ցար Ալեքսեյ Միխայլովիչին նվիրեցին մի թանկագին գահ: Այն պատրաստված էր սոսու և հաճարենու փայտից՝ պատված սև թավիշով, կարմիր մետաքսով ու դեղին կերպասով, ընդելուզված տարբեր չափերի 897 ալմաստներով, 1298 մարգարիտներով, 1830 նիշապուրի փիրուզևերով եւ այլ թանկարժեք քարերով, ոսկով ու արծաթով։ Համարվում է աշխարհի բոլոր ժամանակների ամենաթանկարժեք գահերից մեկը:
Միլիարդատեր Արիստոտել Օնասիսը իր սիրելի Ժակլին Քենեդիին նվիրեց 500 ակր մակերես ունեցող մի կղզի, որն իր արտասովոր տեսքի համար ստացավ Կարիճների կղզի անվանումը: Ավելի ուշ այս կղզում տեղի ունեցավ Արիստոտել Օնասիսի և Ժակլին Քենեդիի ամուսնությունը:
Էլիզաբեթ Թեյլորի և Ռիչարդ Բարթոնի հարաբերությունները հաճախ անվանում են դարի սիրավեպ: Բարթոնը հաճախ է սիրելիին թանկարժեք նվերներ հանձնել, որոնցից մեկն էլ 70 կարատանոց ադամանդն է: