Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանն այսօր հայտարարել՝ ՙՈրեւէ տեղ չեմ կարդացել, որ Մաքսային միությանը հետեւելու է վալյուտային միություն՚... Բացում ենք 2012 թվականի նոյեմբերի 26ի ՙԻզվեստիան՚ եւ կարդում ենք Հայաստանի կառավարության Տիգրան Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա պնդում է՝ ՙЯ думаю, что Таможенный союз очень близок к единой валюте՚... Այսինքն՝ ՙԿարծում եմ, որ Մաքսային միությունը շատ մոտ է միասնական տարադրամին՚... Հիմա ասեք խնդրում եմ՝ արդյոք արող է արդյունավետ գործել մի կառավարություն, որի աշխատակազմի ղեկավարը նույնիսկ սեփական վարչապետի հարցազրույցները չի կարդում...