Ռուս սկանդալային հաղորդավարուհի Կսենիա Սոբչակը երեկվանից իր էջերում տարբեր հրապարակումներ է անում՝ կապված երեկ Կազանում տեղի ունեցած ավիավթարի հետ: Սկզբում նա գրել է, որ այդ ինքնաթիռը շահագործման է հանձնված արդեն 20 տարի: Ընդ որում, վթարի ենթարկված ինքնաթիռի անձնակազմը հաղորդել է վայրէջք կատարելու մասին: Ո՞ւմ է նախկինում պատկանել Boing-ը մինչ Թաթարստանին պատկանելը: Այն 20 տարվա է: Միայն օդանավակայանը և երբեմն Տրանսաէրոն են գնում նոր բոինգներ,- հայտարարելէ Սոբչակը:

Դրանից հետո նրա կատարել է հետաքրքիր, բայց և շատ տխուր գրառում, որում տեղադրել է ուղևորներից մեկի հաղորդագրությունն, ով ավիավթարից մի քանի ժամ առաջ թռչել է այդ նույն ինքնաթիռով Կազան-Մոսկվա չվերթով. «Իսկ ես թռչում էի այդ ինքնաթիռով: 4 ժամ առաջ: Մոսկվա… Այնպես որ՝ ծնունդս շնորհավոր: Ու թող նրանք իրենց բերանը չբացեն եղանակի կամ օդաչուի սխալի մասին: Ինքնաթիռը նույնիսկ Մոսկվայում վայրէջք կատարելիս խնդիրներ ուներ, մենք մի կերպ փրկվեցինք անկումից»,-գրել է տղամարդը: Հրապարակմանը կից վերջինս տեղադրել է տոմսի նկարը:Ինքը՝ Սոբչակը, հույս է հայտնել գտնել էլի մարդկանց, ովքեր թռչել են այդ չվերթով. «Իսկ սա ընդամենը դժոխք է: Շատ եմ ուզում գտնել մարդկանց, ովքեր կկարողանան դա հաստատել»,- գրել է հաղորդավարուհին: Նա նաև վստահ է, որ նախքան «Թաթարստան» ավիաընկերության շահագործմանն անցնելը, ինքնաթիռն արդեն եղել է անսարք վիճակում:

 

operativ.am