Երբ ես ծնվեցի, սև էի: Եվ մեծացա ես' մնալով սև: Երբ ես երկար եմ մնում արևի տակ, ես սև եմ: Եվ անգամ այն ժամանակ, երբ մեռնեմ, սև եմ լինելու: Իսկ դուք, սպիտակամորթներդ… Երբ ծնվում եք, վարդագույն եք: Մեծանալով' դառնում եք սպիտակ: Արևի տակ երկար մնալուց կարմրում եք: Երբ ցուրտ է' կապտում եք: Երբ վախենում եք, դեղնում եք: Իսկ երբ մահանաք, մոխրագույն եք դառնալու: Եվ դուք դեռ անվանում եք ինձ «գունավո՞ր»: