Թուրքիայի արքունի ճարտարապետ Սինանը ծնվել է Կեսարիայի Քեսի գավառակի Աղրնաս գյուղում, որի բնակչությունը բաղկացած էր միմիայն հայերից:
Մանկահավաքի ժամանակ նրան խլել են ծնողներից եւ որպես ենիչերի մասնակցել է Սուլեյման Կանունիի բոլոր արշավանքներին: 1551 թ-ին արժանացել է փաշայի (գեներալ) աստիճանի եւ կարելի է փաստել, որ աշխարհում առաջին հայ գեներալն է:
Քառասուն տարի շարունակ, երեք սուլթանների օրոք, եղել է Օսմանյան կայսրության արքունի գլխավոր ճարտարապետ :
Կառուցել է 131 մզկիթ, 55 դպրոց, 19 դամբարան, 7 գրադարան, 14 մինարեթ, 3 հիվանդանոց, 8 կամուրջ, 5 ջրանցույց, 17 հյուրանոց, 31 պալատ, 35 բաղնիք: Հոյակերտ կառույցների հեղինակ է Բալկաններում, Ղրիմում, Դամասկոսում (Թաքիա Սուլեյմանի մզկիթը, 1554թ.) և այլուր:
Նրա անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա: