Երկուշաբթի Շանթին տեղափոխելու են հոգեբուժարան' փորձաքննության ենթարկելու համար, որը տևում է 28 օր: Հայտնի է, որ հոգեբուժարանը ավելի փակ հաստատություն է, քան բանտը, նրան չեն կարող այցելել ոչ փաստաբանը, ոչ էլ դիտորդները:
Ասում են 2008-ին այդ փորձաքննությունն Շանթի համար ավելի անտանելի է եղել, քան բանտում անցկացրած ողջ ժամանակը, ինչը պայմանավորված է նրա նրբազգաց բնավորությամբ ու իմպուլսիվ տեմպերամենտով:
Այ սա վտանգավոր է: Եթե բանտում մարմինն էին տանջելու, հոգեբուժարանում անցկացրած 28 օրվա ընթացքում նրա հոգեկանը կարող է ենթարկվել տարբեր ազդեցությունների, ինչը շատ ավելի վտանգավոր է, քան մարմնականը: