Ոսկեղենիկ մայրենին

 

 

Արարիչը տիեզերքն արարելիս ամեն բանում առաքելությունների շղթա է գրել վերից վեր: Ամեն ազգի էլ մի առավելություն է տվել: Խոսքը բնական ազգերի մասին է, որոնց թվարկելու համար ձեռքի երկու մատներն էլ շատ են: Հայերիս էլ մեր առաքելությունն է տվել, մի անկրկնելի և անփոխարինելի առաքելություն, ինչն էլ ամփոփված է մեր լեզվում : Հայ լեզուն պարունակում է Աստծո խոսքը, միտքը, մտածողությունը : Աստված մի տեղ պետք է իր խոսքը պահպաներ, որպեսզի միշտ հաստատի իր ներկաությունը մարդու կյանքում: Եվ տիեզերքի բարձրագույն շնորհքը՝ Աստծո խոսքը վստահվել է մեզ՝ հայերիս:

 

Հայերենը ոչ միայն աստվածային լեզու է՝ տրված մարդկանց, այլև աստվածների լեզու է՝ տրված աստվածներին ու տիեզերքին : Հայոց լեզվով կարելի է Աստվածային մտածողությունն ըմբռնել, հասկանալ ու վերծանել, կարելի է աստվածների հետ երկխոսել պարզապես, ինչպես հոգով, այնպես էլ անմիջական խոսքով, որն, իհարկե, բոլորին չէ, որ հասու է բոլորին չէ, որտրվում է... կարելի է նաև արարչի ու արարչական ամեն գոյի հետ շփվել :

 

Հայոց այբուբենի կերտման ստեղծման համար պարտական ենք երախտապարտ մեծ ուսուցչին՝ Մեսրոպ Մաշտոցին: Նրա շնորհիվ 405 թ ստեղծվեց ադամանդակուռ այբուբենը. այդ օրվանից ծաղկում ապրեց հայ մշակույթը, թևակոխեց մի նոր շրջան՝ Ոսկեդարյան ժամանակաշրջան : Դարեր շարունակ մեր լեզուն ու նրանով ստեղծված մշակույթը եղել են համաշխարհային քաղաքակրթության մեջ: Մեր լեզուն եղել է ինքնատիպության, ազգապահպանության հոգևոր անվտանգության ամենազորեղ կռվարաններից մեկը:

 

Մեր լեզուն այնքան հին է, ինչքան մենք ենք, իսկ թե ինչքան հին ենք մենք՝ նույնիսկ ներկայիս գերհզոր ուղեղներն անգամ դեռ չեն կարող պատկերացնել : Ազգի ինքնությունը, լինելիությունը պայմանավորված է լեզվով, հավատով, այսինքն ինչով որ առանձնանում է այլ ազգերից : Մեր արահետը հեշտ չի ընթացել ,մեը ուղին հանգիստ չի անցել : Մեր պատմությունը խոսուն է . այդ մասին վկայում են սեպագրված շատ պատմավեպեր :

 

Պայքարել ենք բազում թշնամիների դեմ, չնայած փոքրաթիվ զորքի գերակշռությանը՝ ունեցել ենք շատ կորուստներ, զոհեր, արյունառուշտ տեսարաններ, բայց տարել ենք բարոյական հաղթանակ. հավատացե՛ք, դա ամենամեծ հաղթանակն է գոտեպայքարում : Հենց այս գաղափարների գիտակցում է, որ մեր ազգին, ի տարբերություն շատ ազգերի, փրկել է ոչնչացումից : Լեզուն օդ ու ջրի, մոր նման բնազդային պահանջմունքն է, որով ապրում ենք, սակայն չէնք գիտակցում գոյությունը, քանի դեռ այն վտանգված չէ:

 

 

ԵՎ միայն այն ժամանակ, երբ հասկանում ենք կորստի սարսափը, սթափվում ենք... Չմոռանանք, որ լեզուն մեր հայրենիքն է.  ինչպես հայրենիքը, այնպես էլ լեզուն ևս կարիք ունի ամենօրյա պաշտպանության : ՈՒստի մեզանից միայն մի բան է պահանջվում.  ամեն օր, ամեն ժամ պահպանենք մեր լեզուն: Կոչ եմ անում բոլորիս, միահամուռ հավաքական ուժով պահպանենք մեր լեզուն, մեր թանկարժեք կարողությունը : Խոսենք մաքուր անաղարտ հայերենով:

 

 

Տաթև Աբրահամյան