Ժողովուրդ ջան, ինչ եք խառնվել: Նայում եմ ու զարմանում: Կարող ա մտածում եք մահափորձի ժամանակ էլ եմ այնտեղ եղել: Լինեի, հենա կկանխեի, որ ստահակի կամ ստահակների կրակոցը չշահարկվեր այլ ստահակների կողմից: Հարց եմ տալիս իմ գործընկերներին' քաղաքացիները Ձեզ հեչ նյութ չեն տրամադրել, թե Ջեյմս Բոնդ եք: Մի խոսքով, եթե ուշադիր նայեք, կհասկանաք, որ սրանք չեն կարող իմ կադրերը լինել և շնորհակալություն եմ հայտնում տեսանյութը տրամադրողին, իսկ Պարույր Հայրիկյանին ցանկանում եմ շուտափույթ ապաքինում: