Հնարավոր է լինել լավ իշխանություն, բայց մերոնք պաշտոնապես ասում են՝ ոչ: Վարչապետի շակալներն ու ամեն առիթով համարժեք պոզա ընդունողները չեն կարող հասկանալ, որ սահմանամերձ դպրոց-մանկապարտեզի համար խոսելը քաղաքական կատեգորիա չէ: Երկիրը կառավարական տաքուկ սենյակներում, հաստ բազկաթոռներին փռված հաստափոր չինովնիկները չեն պահում, որ նրանց տանիքներն եք սարքում: Երկիրը պահում են սահմանին ապրող էն երեխաները, որոնց գլխին ամեն օր անձրև է գալիս, իսկ պարզ օրերին ադրբեջանցին է փամփուշտ լցնում: