42-ամյա բրիտանուհի Դեբի Վուդը կարող է վստահորեն հավակնել աշխարհի ամենախանդոտ կնոջ կոչմանը, քանի որ օրվա մեջ մի քանի անգամ ստուգում է ամուսնուն ստի դետեկտորով, ինչպես նաև արգելում նրան հեռուստացույց դիտել, որպեսզի վերջինս չհիանա այլ կանանցով։
Ինչպես նշում է Daily Mail-ը, 30-ամյա Սթիվ Վուդը պատմել է, որ կինն ամեն օր ստուգում է իր հեռախոսը, էլեկտրոնային փոստը։ Բացի հեռուստացույցից, Դեբին արգելել է սիրելիին ամսագրեր կարդալ, որտեղ տպվում են գեղեցիկ աղջիկների լուսանկարներ։
Կնոջ նման տարօրինակ վարքը բժիշկները բացատրում են այսպես կոչված՝ «Օթելլոյի ախտանիշով», որն առկա է Դեբիի մոտ։
«Ամեն անգամ, երբ ամուսինս դրսից տուն է մտնում, առաջին հերթին ես վերցնում եմ ստի դետեկտորն ու նրան հարցեր եմ տալիս, որպեսզի իմանամ, թե արդյոք նա ինձ դավաճանե՞լ է կամ ուրիշի ուղղությամբ նայել։ Ես գիտեմ, որ Սթիվն ինձ սիրում է, սակայն ոչինչ չեմ կարող անել սարսափելի խանդի հետ»,-պատմել է Դեբին։