Այսօր՝ նոյեմբերի 14-ին սպանվել է «Թեփ Արմեն» մականունով քրեական հեղինակությունը: Սպանված «Թեփ Արմենը», 41 ամյա Արմեն Եփրեմյանն է, որը հանցագործ աշխարհում հայտնի է նաև «Ստուկաչ Արմեն» մականունով:
Նշենք, որ Արմեն Եփրեմյանը և հանցագործ աշխարհի մեկ այլ հայազգի ներկայացուցիչ Հակոբ Մելիքսեթյանը՝ «Կյաժ Հակոբ»-ը, միմյանց դեմ ցուցմունքներ էին տալիս, ինչպես նաև առերեսվել են Յուրիկ Աբրահամյանի առևանգման գործով: Սպանված Արմեն Եփրեմյանը ՌԴ իրավապահներին ասում է, որ առևանգման կազմակերպիչը Կյաժ Հակոբն է: Առերսման ժամանակ սպանված Եփրեմյանը սկսում է հայհոյել Կյաժին:
Հիշեցնենք, որ հենց այդ գործով 2011-ի դեկտեմբերի 13-ին Վիդնոյե քաղաքի դատարանը վճիռ է կայացրել և Հակոբ Մելիքսեթյանին դատապարտել 17 տարվա ազատազրկման:
Մանրամասները՝ տեսանյութերում:
Զգուշացում, տեսանյութերում առկա են հայհոյանքներ: