Վարդան Պետրոսյանի դեմ կամ կողմ ինչ որ բան հայտարարելուց առաջ ուղղակի պետք է հիշել, որ և' Վարդան Պետոսյանի, և' մյուս տուժող կողմի տեղում կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրը:
ՉԻ ԿԱՐԵԼԻ Վարդան Պետրոսյանին «արդարացնելու համար» մոռանալ մյուս կողմի կորուստն ու չհասկանալ ամեն արտահայտության և ամեն բառի ազդեցույունն առանց այդ էլ հոգեբանական ծանր վիճակում գտնվող մարդկանց վրա,
ՉԻ ԿԱՐԵԼԻ տուժող կողմին «սատարելու համար» մարդասպանության մեջ մեղադրել մի մարդու, ում մեղքը դեռ ապացուցված չի և չգիտակցել, որ ԵԹԵ ԱՆԳԱՄ Վարդան Պետրոսյանն այդքան արագ է վարել, ապա մեզանից յուրաքանչյուրը հաստատ կյանքում նման «խախտումներ» նույնպես արել է, լինի դա արագ վարել, փողոցն անցնել չնախատեսված վայրում' վտանգելով սեփական կյանքն ու վարորդների ազատությունը և այլն,
և ՉԻ ԿԱՐԵԼԻ դժբախտ պատահարի զոհ դառած մարդկանց ողբերգության հաշվին «լրատվական կայքի» այցելություններ հավաքել կամ էլ ինքնահաստվել որպես մեղադրող կամ դատապաշտպան...