Եթե հայ եկեղեցին իրեն դիտարկում է որպես քրիստոնեական եկեղեցի, նրա առաջին խնդիրը պետք է լինի իր քրիստոնյա հոտը, Աստծու խոսքը և ավետարանական ճշմարտությունները մարդկանց հասցնելը: Քսան տարուց ի վեր մենք ունենք պետականություն, և այն խնդիրները, որ այսօր հայ եկեղեցին բարձրացնում է և համարում է իր գործառույթների նախապատվությունը, պետք է բարձրացվեն պետական ինտիտուցիաների կողմից: Ստացվում է, որ հայ եկեղեցին ու պետական ինստիտուտները այդ գործառույթների իրականացման հարցում խանգարում են միմյանց: Այլ խնդիր է, որ հայկական պետությունը հրաժարվել է իրականացնել սեփական գործառույթները և դրանք դրել է եկեղեցու վրա: Այս դեպքում ստացվում է, որ մենք պետք է որոշ նախարարություններ, որոշ հիմնարկներ կրճատենք, քանի որ անիմաստ է, երբ երկու ինստիտուտ նույն գործառույթն են իրականացնում: Մենք ունենք կրթության և գիտության նախարարություն, մշակույթի նախարարություն, օրենսդիր և գործադիր մարմիններ և ի վերջո մի ամբողջ պետական համակարգ, որոնք պիտի այդ գործառույթներն իրականացնեն:

boon.am