Ռուսաստանի դեսպանը, թեկուզ՝ նախկին (չնայած դեսպանի նախկինը, որպես կանոն չի լինում), հայտարարում է, որ Եվրոպան դժոխք է՝ այդ չափազանց տխուր ֆոնով փորձելով Ռուսաստանին դիրքավորել այնպիսի կարգավիճակում, որ Հայաստանի համար որևէ այլընտրանք գոյություն չունենա: Իսկ օրերս էլ վերահաստատելով իր ասածները, նա նշեց, որ այդպես են կարծում նաև Ռոսւաստանի նախագահի աշխատակազմում: Այստեղ հարց է առաջանում. եթե Եվրոպան դժոխք է, ապա ի՞նչ է անում այնտեղ Ռուսաստանը, որը երկար տարիներ անդամակցում է այնպիսի եվրոպական կառույցների, ինչպիսիք են ԵԽ-ն և ԵԱՀԿ-ն: Ինչու՞ է Մոսկվան իր պետական կառավարման, հասարակական կյանքի կենսագործունեության, քաղաքական հարաբերությունների, իրավական և, նույնիսկ, մշակութային-գաղափարական արժեքների հիմքում ներառել եվրոպական մոդելը: Այստեղ ավելի հստակ է դառնում ռուսական, կարելի է ասել, սպառնալիքը՝ ուղղված պաշտոնական Երևանին, որ եթե վերջինս ցանկանում է իր քաղաքական ու տնտեսական «կարիերան» կապել Բրյուսելի հետ, ապա Ռուսաստանն այնպես կանի, որ դա Հայաստանի համար կվերածվի դժոխքի: Պատկերավոր ասած՝ դեսպանի խոսքում ոչ թե Եվրոպան ինքն իրենով է դժոխք, այլ՝ այն կարող է այդպիսին դառնալ Ռուսաստանի մի քանի քայլանոց պարզ կոմբինացիայի արդյունքում: Սակայն դիվանագետն ավելի հստակեցրեց իր ասածի մեսիջները, երբ, իբրև փաստարկ, վկայակոչեց Ռումինիայի, Բուլղարիայի և Հունգարիայի փորձը, որոնք, ըստ նրա, կորցրել են սեփական արժանապատվությունը՝ միանալով ԵՄ-ին: Այսինքն, Կովալենկոն, այնուամենայնիվ, որոշեց մնալ դիվանագիտության կոռեկտության շրջանակներում և շեղեց խոսքի բուն իմաստային նշանակությունը, ինչիչ հետևանքով ավելի ակնհայտ դարձավ ռուսական մտայնությունը: Ի դեպ, Կովալենկոյի խոսքով «հետնաբեմում» հայտնված էներգետիկ ռեսուրսներ և ելք դեպի ծով չունեցող Հունգարիայի՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2012թ. կազմել է 12700 ԱՄՆ դոլար, իսկ բնական պաշարներով աշխարհում առաջնային դիրքեր զբաղեցնող Ռուսաստանինը՝ 14900 ԱՄՆ դոլար, իսկ ՀՆԱ-ի PPP-ով՝ գնողունակության պարիտետով՝ Հունգարիայի ՀՆԱ-ն ավելի բարձր ցուցանիշներ է արձանագրել: Սա՝ իմիջիայլոց, իսկ, անդրադառնալով նրա հնչեցրած ոչ այնքան դիվանագիտական մտքին «դժոխքի» մասով, նշենք, որ այստեղ նա, առաջին հերթին, նկատի ուներ Ղարաբաղի հարցը: Եթե Հայաստանը որոշում է գնալ ԵՄ, ապա Ղարաբաղի հարցում Մոսկվան կսկսի ակնհայտորեն սատարել Բաքվին: Այլևս չի վարվելու հավասարակշռման քաղաքականություն: Փաստորեն, սա անուղղակի կազուս-բելլիի սպառնալիք էր, այլապես ինչու՞ նախկին դեսպանը պետք է օգտագործեր «դժոխք» չափազանց ոչ դիվանագիտական, նույնիսկ էմոցիոնալ արտահայտությունը, որպիսիք այնքան էլ ընդունված չեն դիվանագիտական լեզվում: Հավանաբար, հենց նրա «նախկին» լինելու հանգամանքն էլ օգտագործեց Մոսկվան, որպեսզի, այսպես ասած, առանց դիվանագիտական այևայլությունների, Երևանին փոխանցվեին ավելի հստակ ու կոշտ մեսիջներ, ինչն էթիկապես այնքան էլ ճիշտ չէր լինի գործող դեսպանի շուրթերով հնչեցնելը: Պաշտոնական Երևանն անելիքներ ունի, որ ցանկացած տիպի ու որակի արտաքին կամ ներքին չինովնիկ չկարողանա լեզվի եկածը արտահայտել հենց Երևանում, որ գոնե այդպիսինները պահպանեն դիվանագիտական էթիկան և թույլ չտան նման շռայլություն: Իսկ թե Ռուսաստանի դաշնակիցները որքան են զգում իրենց արժանապատվության գնահատումն ու ճանաչումը, հայերից ավելի լավ դժվար թե որևէ մեկն իմանա:
Ինչու՞ է Մոսկվան իր պետական կառավարման արժեքների հիմքում ներառել եվրոպական մոդելը
20:51 - 11.Նոյեմբեր.2013
Աղբյուր՝
https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/611980158840483?notif_t=close_friend_activity
Առաջարկում ենք նաև
07/05/24 09:28
Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»
20/10/24 20:31
«Նոր Հայաստանի» Կոնսերվատորիան՝ այս օրերին
27/04/24 09:10
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
31/01/24 17:58
Որևէ մեկից որևէ բան չենք խլում. ֆինանսների նախարարը՝ մասնավոր ընկերություններում կառավարության բաժնեմաս ունենալու մասին
26/01/24 15:40
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության կոչը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին
06/11/23 22:39
Կատարյալ ոչ կոմպետենտություն՝ պետական կառավարման համակարգում. ՔՊ-ականների «ձեռքբերումները»
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան