Այսօր Հայաստանում առկա է այն մթնոլորտը, որը Վլ. Լենինը (Ուլյանովը) ձևակերպել է որպես հեղափոխական իրադրություն, այն է՝ վերևները չեն կարողանում այլևս կառավարել հին ձևով և ներքևները այլևս չեն ցանկանում ապրել հին ձևով: Որպեսզի հեղափոխական իրադրությունը վերաճի ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ անհրաժեշտ է լենինյան բանաձևի երրորդ բաղադրիչը՝ հեղափոխական կազմակերպությունը: Դրա ձևավորումը սկսվել է մեկ-երկու տարի առաջ ի դեմս անջատ-անջատ ծագող քաղաքացիական խմբերի հանուն և ընդդեմ հայաստանյան իրականության առանձին երևույթների: Դրանց թվում ես դիտարկում եմ նաև Շանթի ելույթը, սակայն ավելի շատ որպես կատալիզատոր, որը նպաստելու է հեղափոխական կազմակերպության ձևավորմանը: Հենց դա կատարվի՝ «ՍՍ և ընկ.» այլ բան չի մնա, քան կապիտուլյացիան: