Էս գաղթօջախահայերի գրածների մեջ ոչ տրամաբանություն եւ դատողություն կա, ոչ հստակ եզրակացություն, ոչ առաջարկ, նույն բանն էլ դրանց դիպլոմավոր ամատյորների գիտաժողովներում... Խոսելու մարմաջ...
Սրանից մի քանի տարի առաջ Թուրքիայում 3 միլիոն թաքուն Հայեր էին հայտնաբերել, հիմա արդեն 7 միլիոն են, բայց այլեւս թաքուն չեն այլ իսլամացած...
Այս հարցը քննարկողները, որոնց մի մասն էլ Հայաստանի մտավորականներ են, գիտակցում են թե ինչ են անում նետել-բռնելով???
Հայաստանի սովետականացումից հետո բնակչությունը մոտավորապես 1 միլիոն էր, 70 տարի հետո - 4 միլիոն, այսինքն բազմապատկվել էր չորս անգամ, հաշվի առած նաեւ 2-րդ համաշխարհային պատերազմի զոհ գնացած զինվորները, ասում են 300 հազար:
Եթե այսօր 7 միլիոն թաքուն կամ իսլամացած Հայ կա Թուրքիայում, կարող ենք ենթադրել որ սա, դե, 8 անգամ բազմապատկվածների արդյունք է, այսինքն ցեղասպանության 6 տարիներին (1915-1921) ավելի քան 870 հազար Հայ էին փրկվել, այսպես կամ այնպես?
Եթե, ինչպես ընդունված է, 600 հազար էլ վերապրածներ կային - կեսը Անդրկովկասում, կեսն էլ հիմնականում Ստամբուլում եւ Կիլիկիայում - ուրեմն գրեթե 1,5 միլիոն թրքահայ կոտորածների զոհ չեն եղել... Եթե այս թիվը հանենք 1,8 - 2 միլիոն կազմող թրքահայությունից, ըստ հայ պատմաբանների, ինչ է մնում? Հազիվ 500 հազար զոհ...
Ուր ա ստեղ ցեղասպանությունը??? Ինչ եզրակացության են ուզում հանգել, ինչ են ուզում ապացուցել նրանք, որ խոսում են Թուրքիայում ապրող 7 միլիոն թաքուն կամ իսլամացած Հայերից???