Ի գիտություն Լևոն Իգիթյանի, ասեմ, որ իր նշած հինգ տարիների ընթացքում նրա բարձրաձայնած խնդրի մասին «Կիրովի անվան այգին ձերբազատել համասեռամոլ մարմնավաճառներից», երբևէ չեմ նկատել, որ որևէ միջոցառում ձեռնարկվի հենց իր կողմից, մինչ պատկան մարմիններին հայտնելը: Ոչ մի գլոբալ փոփոխություն համենայն դեպս մեր երկրում չի կարող տեղի ունենալ, քանի դեռ չես պայքարում և որոշակի քայլեր չես ձեռնարկում խնդիրը վերացնելու համար: Բոլորս էլ գիտենք, այգու գտնվելու վայրը և նրա հարակից շենքերի նշանակությունը: Ուրեմն, եթե այսքան տարիների ընթացքում պետական մարմինները հանդուրժել են նրանց' «համասեռամոլ մարմնավաճառների» գոյությունը, գործունեությունը մանկական այգում, ուրեմն մի բան պարզից էլ պարզ է, նրանք գտնվում են փոխադարձ պայմանավորվածության մեջ և ինքնակամ բնականաբար չեն վտարի նրանց այգուց: Բայց, քանի որ ժողովուրդը ունի աչքեր և պարզ տեսնում է նրանց ներկայությունը իրենց երեխաների այգում, այլևս և արդեն վաղուց չի հանդուրժելու նման այլասերվածություն քաղաքի կենտրոնում: Մեր գործիչները բազմիցս կարևորում են երեխաների ճիշտ դաստիարակությունը, ուսման մակարդակը և նրանց ապահովության խնդիրը և իրենց անգործությամբ այս խնդրի նկատմամբ, ապացուցում են, որ դրանք լոկ խոսքեր են, բեմադրություն: Ես ինքս դեմ եմ, որպեսզի իմ քույրերը, եղբայրները, ապագայում երեխաները զբոսնեն, իրենց ազատ ժամանակը անցկացնեն մարմնավաճառների հետ մեկ տարածքում: Եթե դուք դեմ չեք, ինչը և ապացուցում եք, տեղափոխեք նրանց ձեր բնակավայրերին մոտ, քանի որ այդ երեխաների ծնողները առհասարակ չեն ուզում տեսնել նման մարդկանց: Ակնկալում եմ քաղաքապետի կողմից ադեկվատ պատասխան տվյալ Խնդրի վերաբերյալ: Իսկ որոշակի դիրք զբաղեցնող մարդկանց էլ, խորհուրդ կտամ չկայանալ երիտասարդների նախաձեռնությունների շնորհիվ: Բոլորն էլ ունեն աչքեր և նկատում են յուրաքանչյուր մանրուք:
«Մայրաքաղաքը Յուրաքանչյուրիս» երիտասարդական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ՝
Մելինե Յավրյան