Ճշմարիտ ասացվածք կա.ուսուցիչը նա չէ,ով սովորեցնում է,ուսուցիչը նա է,ումից սովորում են: Այս խոսքերը հստակորեն բնորոշ են ՀՀ-ում առկա բոլոր դպրոցների յուրաքանչյուր ուսուցչի: Չնայած այս մասնագիտության բարդ,պատասխանատու և մանվածապատ լինելուն`մեր մանկավարժները պատվով են կատարում իրենց աշխատանքը և ճիգ ու ջանք չեն խնայում իրենց գիտելիքների հարուստ պաշարները սերնդեսերունդ փոխանցելու,երեխաներին կրթելու և դաստիարակելու հարցում: Վերոհիշյալ հատկանիշները բնորոշ են միայն հայ մանկավարժներին, և անգամ մեծ ցանկության դեպքում նրանցից գոնե մեկը չենք կարող վերագրել այլազգի ուսուցիչներին: Բայց այս ամենին հակառակ՝ հայ մանկավարժները վարձատրվում են մի քանի անգամ քիչ և կարծես արհամարհված են պետության կողմից: Ինչ է ստացվում, որ մեր մանկավարժները,ովքեր աչքի չեն ընկնում իրենց այլասերված,անբարո պահվածքով,անսրտացավ էությամբ, կատարյալ անտերբերությամբ ավելի քիչ են արժանանում պետության գնահատանքին,քան վերոհիշյալ հատկանիշներով բնորոշելի այլազգի մանկավարժները: Սա էլ բավական չէ,հիմա էլ սպասվում են աշխատավարձերի իջեցումներ և այնքան,որ նույնիսկ չբավարարի երթուղայիններից օգտվելով՝ աշխատավայր հասնելու համար:Նաև չկա քաջալերող և խոստումնալից ոչինչ: Սրան էլ հակառակ՝ ողջ հեռուստաեթերը ողողված է հոլովակներով,որտեղ մեր հարգարժան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ամպագոռգոռ տոնով ասում է,որ իրենք կարևորում են մանկավարժների աշխատանքը, ՀՀ-ում նրանք գնահատված են,ինչպես արտերկրում,սպասվում են աշխատավարձերի բարձրացումներ և այլն:Բայց իսկական պատկերն հետևյալն է.նրանք աշխատավարձերի բարձրացման անվան տակ կրճատել են դասղեկության,տետր ստուգելու և այլ աշխատանքների համար նախատեսված 15.000 դրամը և փոխարենը աշխատավարձը բարձրացրել 5.000 դամով: Ինձ թվում է խոսքերն ավելորդ են:Այս թվերն անգամ ծիծաղ են առաջացնում ,իսկ թե մնացած 10.000 դրամը ով և ինչպես է յուրացնում, դա էլ Աստված գիտի: Կամ էլ օգտագործում են «պետական» բյուջեյի ճեղքվածքները փակելու համար: Խոսքս վերաբրվում է ՀՀ-ի բոլոր դպրոցներին:Շատերն են ցանկանում բարձրացնել այս խնդիրը, սակայն չեն բարձրաձայնում ոչ այն պատճառով,որ վախենում են,պարզապես հասկացել են,որ այստեղ բողոքելն,հորդորելն ու պահանջելը անարդյունավետ են:Կամ էլ իսկապես վախենում են այդ եղած թե չեղած միևնույն աշխատանքը կորցնելուց:Այս արատավոր երևույթը հանգեցնում է նրան,որ ուսուցիչը կորցնում է իր սերը և հարգանքը դեպի դպրոց,մի կողմ է դնում իր սրտացավությունը և գալիս է դպրոց մի քանի ողոմելի գրոշ վաստակելու համար: Արդյունքում տուժում է դասապրոցեսը: Եվ ինձ՝որպես աշակերտի դուր չեն գալիս նմանատիպ միօրինակ և տաղտկալի դասապրոցեսները:Նրանց հետ մեկտեղ մենքել ենք խոր ցավ և վիրավորանք ապրում նման արհամարհական վերաբերմունքից:Իհարկե խոսքս միայն մանկավարժների մասին չէ:Նույն վիճակում են(անգամ ավելի վատթարագույն) նաև մնացած պետական աշխատողները: Այստեղ հարց է առաջանում. ի՞նչ է փոխվել Պարոնյանական «Մեծապատիվ մուրացկանների» ժամանակներից.գրեթե ոչինչ: Նույնն է մնացել մտավորականների թշվառ վիճակի նկատմամբ ազգային մեծատունների անտարբերությունը, և ծաղրն ուղղված չէ բացառապես գոյակերպը քարշ տալու համար արժանապատվությունը կորցրած մեծապատիվ մուրացկաններին ,այլ արժանապատվությունից զուրկ , որոշակի էություն չունեցող մեծատուններին:
Չնայած հովդածիս քննդատական լինելուն՝ ես չեմ պատկանում մարդկանց այն հոծ բազմությանը,ովքեր պատեհ,անպատեհ առիթներով բողոքում կառավարությունից,փնովում են պետությունը:Ոչ,ամենևին.ես կարծում եմ,որ ինչպես յուրաքանչյուր պետություն այնպես էլ մենք ունենք մեր առջև ծառացած մի շարք խնդիրներ,որոնք պետք է լուծենք միահամուռ ուժերով. չէ որ մեր փրկությւնը մեր հավաքական ուժի մեջ է: Անընդհատ բողոքելու փոխարեն՝ անհարաժեշտ է միավորվել և մեր ձայնը լսելի դարձնել:Իսկ պետական այրերին հորդորում եմ լուսանցքից դուրս չթողնել այս թվացյալ անելանելի խնդիրները և արձագանքել մեր բողոքներին: Արձագանքել ոչ թե սուտ խոստումներ տալով,այլ խնդրի լիարժեք լուծմամբ: Չէ որ հենց մանկավարժներից է սկսվում երկրի կառուցումն ու կայացումը.նրանք են կրթում մեր երկիրը կառուցողներին:
Այս նյութը կարող եք ընդունել որպես բաց նամակ Արմեն Աշոտյանին կամ էլ որպես անմիտ խոսքեր,որոնք այդպես էլ թղթին կմնան:Ինչպես կամենաք,իմ նպատակն է բարձրացնել ժողովրդի ձայնը,դառնալ նրանց խոսափողն ու լսափողը:
Ասում են՝վատ ուսուցիչը մատուցում է ճշմարտությունը, լավը սովորեցնում է դա գտնել:Մեր ուսուցիչները ստանձնել են երկու աշխատանքներն էլ: Ինչևէ, հոդվածս ցանկանում եմ վերջացնել Լև Տոլստոլի խոսքերով «Եթե ուսուցիչը սիրում է և իր աշխատանքը, և իր աշակերտին, նա կլինի կատարյալ»: Ուրեմն, եկեք գնահատենք մեր ուսուցիչներին և լուսանցքից դուր չթողնենք իսկապես արժանիներին: