2013-ին Իտալիան շրջանցել է Ֆրանսիային' դառնալով ամենաշատ գինի արտադրող երկիրը' շնորհիվ խաղողի լավ բերքի: Coldiretti գյուղատնտեսական կազմակերպության վկայությամբ' Իտալիայում արտադրվել է 45 միլիոն հեկտոլիտր գինի, Ֆրանսիայում' 44 միլիոն, 3-րդ տեղում Իսպանիան է' 40 միլիոն:
Իտալիան անցյալ տարվա ցուցանիշը գերազանցել է 2%-ով: Գինու արտահանումից Իտալիան 5 միլիարդ եվրոյի եկամուտ է ունեցել: Այս ցուցանիշն էլ թույլ է տվել առաջ անցնել Ֆրանսիայից, Իսպանիայից և ԱՄՆ-ից: