Ամառային այս տրանսֆերային պատուհանի ժամանակ Լիվերպուլը բավականին ակտիվ էր։ Թիմից միացան հետևյալ ֆուտբոլիստները՝ Սախո, Մոզես (վարձավճար), Իլորի, Կոլո Տուրե, Ալի Սիսոկո, Լուիս Ալբերտո, Իագո Ասպաս, Սիմոն Մինյոլե։ Թիմից հեռացան՝ Ռեյնան ( Նապոլի,վարձավճար), Քեռոլ (Վեսթ Հեմ), Ջո Քոուլ (Վեսթ Հեմ), Ջեյ Սփիրինգ (Բոլթոն), Դաունինգ (Վեսթ Հեմ), Ֆաբիո Բորինի (Սանդերլենդ,վարձավճար):
Նախ խոսենք նրանց մասին, ովքեր լքեցին թիմը։ Պեպե Ռեյնան վարձակալական հիմունքներով տեղափոխվեց Նապոլի, սակայն արդեն պարզ է, որ նրա Լիվերպուլյան կարիերան ավարտված է։ Լիվերպուլի երեք անհաջողակները' Ջո Քոուլը, Էնդի Քեռոլը և Դաունինգը տեղափոխվեցին Վեսթ Հեմ։ Բոլթոն տեղափոխվեց Ջեյ Սփիրինգը, ով իհարկե տեղ չուներ Լիվերպուլի կազմում։ Ֆաբիո Բորինի վարձավճարով տեղափոխվեց Սանդերլենդը, սակայն կարծում եմ, որ դա սխալ որոշում էր, քանի որ Բորինի ըստ իս Ասպասից շատ ավելի լավն է և արժանի էր խաղաժամանակ ստանալու։
Հիմա խոսենք թիմի նորեկների մասին։ Ինձ համար Լիվերպուլի լավագույնը Սիմոն Մինյոլեյի տրանսֆերն էր։ Բրենդանը կարողացավ Ռեյնային արժանի փոխարինող գտնել և իզուր չէ, որ Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում ամենաշատ սեյվ արած դարպասապահը հենց Մինյոլեն է։
Մամադու Սախոյի և Ալի Սիսոկոյի տրանսֆերնեը նույնպես լավն են, սակայն նրանք դեռ պատրաստ չեն մեկնարկային կազմին, քանի որ անգլիական ֆուտբոլին հարմարվելը դժվարը, իսկ Կոլո Տուրեն անկասկած մեկնարկային խաղացող է։ Նա ֆիզիկապես ամուր և ունի պաշտպանին բնորոշ բոլոր հատկությունները։
Մոզեսին թիմ հրավիրելը նույնպես ճիշտ քայլ էր։ Վիկտորը շատ լավ հարմարվեց թիմի խաղին և արդեն դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցումների հեղինակ։
Ինձ համար անհասկանալի էր Ասպասի տրասնֆերը։ Նա եկավ Իսպանական Սելտա Վիգոյից և այնպես չի, որ նա այնտեղ փայլում էր։ Նա սովորական հարձակվող է, ով կարող է խաղաՙլ միջակ թիմերում, իմ կարծիքով նա տեղ չունի թիմի մեկնարկային կազմում։
Թիմ եկավ նաև Լուիս Ալբերտոն, ով նույնպես վատ խաղացող չէ և կարող է իրեն լավ դրսևորել։