Աշխարհի 10 ամենահայտնի կորսված քաղաքները, որոնք կզարմացնեն Ձեզ
Պատերազմի, բնական աղետների, բնակչության տեղահանման հետեւանքով այսօր շատ քաղաքներ համարվում են կորսված, այսինքն՝ բնակիչների կողմից լքված: Դրանցից շատերն այսօր անհայտ են եւ նրանց շուրջ հյուսված լեգենդները, որքան զավեշտալի են, այնքան էլ հետաքրքիր են ուսումնասիրողների համար:
10.Կաեսարս քաղաք
Չբացահայտված, բայց իրական թվացող Կաեսարսը առասպելական քաղաք է համարվում, այն այլ կերպ հայտնի է որպես «թափառող քաղաք» անվամբ: Ըստ լեգենդների այն գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքի հարավային մասում, որը հայտնի է որպես Պատագոնիա: Թեեւ փաստ չկա այս քաղաքի գոյության վերաբերյալ, սակայն ,այն եղել եւ մնում է գիտնականների, հնէաբանների ուշադրության կենտրոնում: Վարկածների համաձայն քաղաքն իբրեւ հայտնաբերվել է իսպանական մի նավի նավաբեկությունից ողջ մնացածների կողմից: Շատերը պնդում են,որ քաղաքը մեծ քանակությամբ ոսկով եւ թանկարժեք այլ զարդերով է պատված: Ժամանակի ընթացքում հյուսված լեգենդների համաձայն քաղաքի բնակիչներն ունեցել են տարօրինակ արտաքին եւ 3 մետր հասակ, իսկ մյուսների համոզմամբ քաղաքը ստեղծված է եղել ուրվականների կողմից, ովքեր կարողացել են հայտնվել եւ նորից անհետանալ:
9.Տրոյա
Բոլորիս քաջ ծանոթ Հոմերոսի հայտնի պոեմներում հիշատակվող Տրոյան նախկինում եղել է լեգենդար քաղաք, որը գտնվում է այժմյան Թուրքիայի տարածքում, ավելի ստույգ՝ Էգեյան ծովի ափին' Դարդանելի նեղուցի սկզբնամասում: Աշխարհագրական դիրքի շնորհիվ Տրոյան դարձել էր ուժեղ ռազմածովային տարածք: Այնտեղ է տեղի ունեցել հայտնի Տրոյական պատերազմը:Հնագետ Հենիիխի բացահայտումներով պարզվեց, որ այդ տարածքում եղել են մեկը մյուսի վրա կառուցված մի քանի քաղաքներ: Տարիների ընթացքում տեղանքի ուսումնասիրման համար կատարված պեղումների հետեւանքով երբեմնի հզոր քաղաք Տրոյայի մնացորդներն այլեւս տպավորիչ չեն եղել զբոսաշրջիկների համար:
8. Կորուսյալ «Զ» քաղաքը
Բրազիլիայի ջունգլիներում գտնվող «Զ» քաղաքը ենթադրվում է, որ ունեցել է զարգացած քաղաքակրթություն իր բազմաթիվ կամուրջներով, ճանապարհներով եւ տաճարներով: Առեղծվածային քաղաքի մասին սկսվեց խոսվել այն ժամանակ, երբ մի փաստաթուղթ գտնվեց, որտեղ պորտուգալացի մի հնագետ-հետազոտող նշում էր, թե 1753 թվականին եղել է այնտեղ: Բացի այդ փաստից, մեկ ուրիշ վկայություն կամ փաստ չի հայտնաբերվել: Հայնտի է նաեւ, որ հնէաբան Պերսի Ֆոսեթը, ով հետաքրքրված է եղել այս քաղաքով, ցանկացել է հայտնագործել այն, սակայն, դժբախտաբար, 1925 թվականին հետազոտության հետքերով գնալով՝ անհետ կորել է: Ֆոսեթը միակը չէ. նման ճակատագիր են ունեցել բազմաթիվ գիտահետազոտողներ: Վերջերս Ամազոնի անտառում հայտնաբերվել է Կուհիկուգու քաղաքը, որն իր բարդ կառուցվածքով ու նախագծերով կասկածելի է թվացել շատերի համար: Նրանց կարծիքով այդ քաղաքը «Զ»-ի մասին ստեղծված լեգենդների սկզբնաղբյուրն է հանդիսանում:
7.Պետրա
Պետրան գտնվում է Հորդանանում' Մեռյալ ծովի մոտ: Քաղաքի առանձնահատկությունն ինքնատիպ ճարտարապետության մեջ է: Գրեթե բոլոր շինություններն ու կառույցները փորված են լեռների մեջ: Ամուր քաղաք լինելով՝ Պետրան Ք.ա 100թ.-ին հաստատվել է մայրաքաղաք: Շատերի պնդմամբ ժամանակին այն համարվել է նաեւ քարավանային առեւտրի կենտրոն: Բացի այդ բազմաթիվ փաստեր կան, որոնք վկայում են Պետրայում տեխնոլոգիական առաջադիմության մասին, ինչպես օրինակ' ամբարտակներն ու ջրամբարները, որոնք երաշտի ժամանակ ջրով են ապահովել քաղաքի բնակիչներին: Օրեցօր բարգավաճումից հետո մ.թ.ա. 363 թվականին տեղի ունեցած երկրաշարժի եւ հռոմեացիների հարձակումների արդյունքում քաղաքը վերածվում է անապատի՝ մինչեւ 1812 թվականը, երբ շվեցարացի մի գետահետազոտող հայտնաբերեց այն:
6.Էլ Դորադո
Դորադոն, իսպաներենից թարգմանված նշանակում է «ոսկի»: Այն առասպելական կայսրություն է, որը ենթադրաբար գտնվում է Հարավային Ամերիկայի ջունգլիներում: Ենթադրվում է նաեւ, որ քաղաքը հզոր թագավոր է ունեցել, եւ անասելի մեծ քանակությամբ ոսկի ու գանձ է եղել այնտեղ: Սակայն հնէաբան-հետազոտողների բազմաթիվ փորձերը դրանց հայտնաբերման ուղղությամբ հաջողությամբ չեն պսակվել: 1541 թվականին Գոնսալո Պիզարոյի գլխավորությամբ 300 զինվորներ եւ մի քանի հազար հնդիկներ գնում են ջունգլիներ Էլ Դորադոն հայտնաբերելու համար: Նրանց, սակայն, չի հաջողվում գտնել նույնիսկ քաղաքի հետքը: Հետազոտություններն ու փնտրտուքները դադարեցվեցին այն ժամանակ, երբ խմբի անդամները սկսեցին մահանալ տարբեր հիվանդություններից, բնիկների հարձակումներից եւ սովից:
5. Մեմֆիս
Ք. ա. 3100 թվականին կառուցված այս քաղաքը Հին Եգիպտոսի մայրաքաղաքն է եղել, եւ հարյուրավոր տարիների ընթացքում այն ծառայել է որպես քաղաքակրթության կառավարման կենտրոն մինչեւ բնակչության տեղահանումը: Ենթադրվում է, որ այն եղել է հնագույն ժամանակների ամենամեծ բնակչություն ունեցող քաղաքը, քանի որ բնակչությունը կազմել է ավելի քան 30 հազար մարդ: Մեմֆիսի գտնվելու վայրը պարզ չէր, եւ բազմաթիվ հնէաբանների ուշադրությունն էր գրավել մինչեւ 1700-ականները, երբ նապոլեոնական արշավախումբը հայտնաբերեց այն: Այդ ժամանակվանից էլ քաղաքի սֆինքսը, քանդակներն ու տաճարները սկսեցին լրջորեն ուսումնասիրել: Թեեւ լրջագույն ուսումնասիրություները մինչ օրս էլ շարունակվում են, սակայն, կան կառույցներ, որոնք վերացվել են տեղի բնակիչների կողմից բնակավայրեր կառուցելու նպատակով, եւ դրա հետեւանքով ուսումնասիրությունների համար բարդություն է ստեղծվել, ինչի պատճառով էլ շատ ավերակներ մնում են չբացահայտված:
4.Անգկոր
Կամբոջայի Անգկորի տարածքը 800-1400-ականներին ծառայել է որպես Կխմերների կայսրության կենտրոն: 1431 թվականին թայվանական զորքերի արշավանքը բնաջնջեց ողջ քաղաքը՝ բուդդայական հազարավոր հուշակոթողներ լքված թողնելով ջունգլիներում: Միայն 1800-ականներին էր, որ ֆրանսիացի հնագետները սկսեցին ուսումնասիրել ու վերականգնել այն: Անգկորը հասնում է ժամանակակից Լոս Անջելես քաղաքի չափերին եւ համարվում է աշխարհի ամենամեծ նախաարդյունաբերական քաղաքը, իսկ քաղաքի հայտնի Անգկոր Վատը համարվում է գոյություն ունեցող ամենամեծ կրոնական հուշարձանը:
3.Պոմպեյ
3.Պոմպեյ
Հռոմեական Պոմպեյ քաղաքը ոչնչացվել է մ.թ.ա. 79 թվականինին, երբ Վեսուվիուս հրաբխի ժայթքման հետեւանքով այն ծածկվում է 18 լավային շերտով: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքն ունեցել է 20.000-ի հասնող բնակչություն եւ հռոմեական բարձր խավի հասարակության համար հանդիսացել է հանգիստն անցկացնելու ամենահարմար վայրը: Ավելի քանի 1700 տարի Պոմպեյի ավերակները եղել են անհայտ, իսկ 1748 թվականին Նեապոլի արքայի համար պալատ կառուցող շինարարները պատահականորեն հայտնաբերել են այն, ինչից հետո հնէաբանները տարածքում պեղումներ են անցկացրել: Թեպետ քաղաքը ոչնչացվել է Վեսուվիուսի հրաբխի պատճառով, սակայն, հենց հրաբխի հետեւանքով են շատ շինություններ անվնաս մնացել, ինչի շնորհիվ էլ պատմագետները կարողացել են հստակ պատկերացում կազմեն Հին Հռոմի մասին:
2.Ատլանտիս
Այս քաղաքի մասին մինչեւ Ք.ա 306 թվականը որեւէ փաստ չի եղել: Առաջին անգամ այն հիշատակվել է Պլատոնի կողմից, ով Ատլանտիսը նկարագրում էր որպես առաջադեմ քաղաքակրթություն եւ հզոր ռազմածովային ուժ ունեցող քաղաք, որը կարողացել էր գրավել Եվրոպայի մեծ մասը մինչեւ բնական աղետի հետեւանքով այն անցել էր ջրի տակ: Որոշ մարդիկ այս հիշատակմանն անլրջությամբ են վերաբերում եւ համարում են գեղարվեստական ստեղծագործություն, բայց մյուսներն էլ ոգեշնչվել են նրա հիշատակած առաջադեմ քաղաքակրթություն ունեցող այդ վայրը հայտնաբերելու մտքով: Շատ գիտաարշավախմբերի կողմից անցկացված ուսումնասիրություններից թերեւս ամենահայտնին Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին գերմանացիների կազմակերպած արշավն է դեպի Տիբեթ ատլանտյան մշակույթը հայտնաբերելու նպատակով:
1.Մաչու Պիչու
Բոլոր հայտնաբերված եւ ուսումնասիրված քաղաքներից ամենաառեղծվածայինը թերեւս Մաչու Պիչուն է: Այն գտնվում է Պերուի Ուրուբամբա հովտում եւ տարիներ շարունակ մնում էր չբացահայտված, մինչեւ 1911 թվականին պատմաբան Հիրամ Բինղամն այցելեց այնտեղ: Այն իրենից ներկայացնում է 140 տարբեր շինություններ, որոնք շջապատված են ողորկ քարե պարսպով: Հնագետների կարծիքով քաղաքը կառուցվել է 1400-ականներին ինկաների կողմից, եւ 100 տարի անց եվրոպական վարակիչ հիվանդության հետեւանով բնակչությունը լքել է այն: Ոմանք ենթադրում են, որ ինկաներն այն օգտագործել են որպես սուրբ վայր, քանի որ այնտեղ տաճար է եղել, մյուսներն էլ հակված են այն տեսակետին, թե քաղաքը ծառայել է որպես բանտ:Սակայն, հետազոտությունների շնորհիվ պարզվել է, որ այն ինկաների արքա Պաչակեւտիի սեփական տարածքն է եղել, իսկ տեղանքի ընտրությունն էլ պայմանավորված է եղել նրանով, որ քաղաքի շրջակա լեռները հաճախակի են օգտագործվել ինկաների աստղագիտական առասպելներում: