Եթե հավատանք վիճակագրությանը, ապա տղամարդկանց գրեթե 60 %-ը և կանանց 40 %-ը կանոնավոր կերպով դավաճանում են։ Խաբված ամուսինները պետք է հասկանան, որ նրանք միայնակ չեն այս աղետալի իրավիճակում։ Շատ դժվար է ներել սիրած մարդու դավաճանությունը, չէ որ մենք ընդունում ենք նրան որպես մեր «երկրորդ կեսին»։
Դրանից բացի, և ամուսինը և կինը աստծո առջև երդվել են մինչեւ մահ հավատարիմ լինել միմյանց։ Հետևաբար, ամուսնական դավաճանությունը՝ դավաճանության ազգականն է։ Դուք տանջվում եք և մտածում, արժե ներել օրինական ամուսնուն կամ կնոջը։ Եվ եթե այնուամենայնիվ ներել, ապա ինչպես շարունակել ապրել և չհիշել այն, որ քեզ հարազատ մարդը քո մեջ կոտրել է հավատը։
Ինչպե՞ս ներել
Վերլուծեք ձեր հարաբերությունները։ Մանրակրկիտ վերլուծեք համատեղ ապրած տարիները․ սկզբից մինչև ներկա պահը։ Այնքան էլ կարևոր չէ, թե որքան ժամանակ եք ապրել միասին' 1 տարի կամ 20 տարի։ Մտածեք և պատասխանեք․ արդյո՞ք ուզում եք իրականում փրկել նման հարաբերությունները։
Եթե դուք համոզված եք, որ ձեզ կապում են քնքուշ սերը և փոխադարձ ըմբռնումը, ապա միայն այս դեպքում կարելի է ներել դավաճանությունը։ Անկեղծ սերը հաղթահարում է բոլոր խոչընդոտները և ձախորդությունները, բայց առկա՞ է այդ զգացումը Ձեր հարաբերություններում։
Գուցե դավաճանությունը միակ խնդիրը չէ, և անիմաստ է փրկել ամուսնությունը։ Բայց չափազանց դժվար է ներել դավաճանությունը, եթե դուք իսկապես սիրում են միմյանց։
Ձեր ամուսնու կամ կնոջ սիրավեպը ուրիշի հետ դեռևս չի նշանակում, որ ամուսնությունն ավարտված է։ Փորձեք այլ աչքերով նայել դավաճանությանը։ Բոլորս էլ ունենք թերություններ։ Եվ եթե դուք սիրում եք ձեր ամուսնուն կամ կնոջը, ապա նրան ընդունեք իր բոլոր թերություններով: Դավաճանությունը նաև առիթ է մեկ անգամ ևս մտածել սեփական անձի մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչ անել ամուսնությունը ամրապնդելու համար։ Այս դեպքում ներելն այդքան էլ բարդ չէ։
Հարաբերությունները և նյարդերը պահպանելու համար կարելի է այցելել հոգեբանի, ավելի ճիշտ, ընտանեկան բժշկի։ Մի մոռացեք, որ այդ մղձավանջը մոռանալու համար ժամանակ է հարկավոր։
Փորձեք հասկանալ դավաճանության պատճառներն ու դրդապատճառները։ Միգուցե՞ դուք պատշաճ ձևով չեք բավարարում նրան անկողնում։ Ի վերջո, ֆիզիկական դավաճանությունը միշտ չէ, որ հավասար է հոգևորի։
Ներելու ունակությունը - մեծագույն արժանիքներից մեկն է։ Լավ վերլուծելով և հասնելով խնդրի արմատներին, հնարավոր է կամքի ուժի դրսևորմամբ համոզես քեզ ներել դավաճանությունը։
mirfactov.com