Կինը ծիծաղում է, երբ կարողանում է' արտասվում է, երբ ցանկանում է: Ժան Անտուան դը Բաիֆ, (1532-1589), Ֆրանսիացի բանաստեղծ

Կինը կարող է երբեմն խոստովանել իր մեղքերը, բայց ես չգիտեմ մի կնոջ, որ ընդունած լինի իր թերությունները:
Հենրի Ուիլեր Շոու, (1818-1885), ամերիկացի հումորիստ և երգիծաբան

Ով ընդունակ է կառավարել կնոջը, նա ընդունակ է պետություն կառավարելու: Օնորե Դը Բալզակ, (1799-1850), ֆրանսիացի գրող

Կանայք անկեղծորեն կարծում են, թե զարդարվում են կամ մեր, կամ իրենց սեփական հաճույքի համար: Իրականում նրանք զարդարվում են, որպեսզի զարմացնեն միմյանց: Ֆրանսիս դը Միոմանդր, (1880-1959), ֆրանսիացի գրող և թարգմանիչ

Կանանցից խնդրեք միայն այն, ինչ նրանք կարող են տալ: Բարբե դը Օրևիլյի, (1808-1889), ֆրանսիացի գրող

..տղամարդու համար չկա առավել ծանր վիրավորանք, քան նրան հիմար անվանելը, կնոջ համար' ասել, թե նա այլանդակ է:
Իմանուիլ Կանտ, (1724-1804), գերմանացի փիլիսոփա


Կանացի բնազդն արժե մեծ մարդկանց կանխատեսությանը: Օնորե Դը Բալզակ (1799-1850), ֆրանսիացի գրող


Կինն ավելի լավն է, քան նրա մասին խոսում են. նա տղամարդու արցունքների վրա ծիծաղում է միայն այն դեպքում, եթե դրանք ինքն է հարուցել: Ժորժ Կուրտելին, (1858-1929), Ֆրանսիացի գրող

Յուրաքանչյուր կնոջ սխալի մեջ տղամարդու մեղք կա: Հերդեր, (1744-1803), գերմանացի փիլիսոփա

Կանայք մարդկային ցեղի առաջին դաստիարակներն են: Հիպել, (1741-1796), գերմանացի գրող

Նա, ով առաջինը կանանց գեղեցիկ սեռ անվանեց, գուցե թե ցանկացավ դրանով հաճոյախոսություն անել, բայց իսկապես արտահայտեց ինչ-որ ավելի մեծ բան: Իմանուիլ Կանտ, (1724-1804), գերմանացի փիլիսոփա
Մի հարցում տղամարդիկ ու կանայք, անպայման, համերաշխ են. և նրանք, և մյուսները կանանց չեն վստահում:
Մենքեն (1880-1956), ամերիկացի քննադատ

Միայն կնոջը հարգող տղամարդը կարող է նրանից բաժանվել' չստորացնելով նրան: Ուիլյամ Սոմերսեթ Մոեմ, (1874-1965), անգլիացի գրող

ծ

Կանայք, ինչպես և երազները, երբեք այնպիսին չեն լինում, ինչպիսին ուզում ես նրանց տեսնել: Լուիջի Պիրանդելո, (1867-1936), իտալացի գրող

Ով սիրահարված կին չի տեսել, նա չի կարող ասել, թե ինչ է կինը: Գյոթե, (1749-1832), գերմանացի բանաստեղծ և մտածող

Հավերժ կանացին միշտ վսեմացնող ուժ է եղել լավագույն տղամարդկանց համար: Ռոմեն Ռոլան, (1866-1944), ֆրանսիացի գրող և հասարակական գործիչ

 


Նրանք, ովքեր գովում են կանանց, գիտեն նրանց ոչ բավականաչափ. ովքեր կշտամբում են' չգիտեն նրանց ամենևին: Գիյոմ Պիգո Լեբրեն, (1753-1835), ֆրանսիացի գրող