Ի՞նչ կատարվեց այսօր օպերայի բակում: Պատասխանս ոչինչ: Այս դեպքերը ոչ մի կապ չեն կարող ունենալ քաղաքականության կամ քաղաքական պայքարի հետ: Իհարկե որոշների մոտ Շանթը այժմ հերոս է: Բայց իմ կարծիքով ամբիցիաներով առաջնորդվելը, որոնք հանրային վտանգավորություն են ներկայացնում, հերոսություն չէ՝ հանցագործություն է: Սակայն իր մեղքի բաժինն ունի այստեղ նաև ոստիկանությունը: Շանթ Հարությունյանը մի քանի օր է ինչ սպանալիքներ է հնչեցնում, ընդ որում ամենաուղղակի, ու դա ժամանակին պետք է կանխեին ու չպետք է թողնեին, որ այդ պայթուցիչները հասնեն Օպերայի բակ: Ինչևէ կարող ենք ասել Փառք Աստծո, որ զոհեր ու լուրջ վնասվածք ստացողներ չկան: