
Սթարթափը համարձակների և ամբիցիոզների գործն է: Ասում են, որպեսզի ստարտափը լինի հաջող, անհրաժեշտ է փայլուն գաղափար, փայլուն թիմ և լավ ներդրողներ:
Այս գործում շատ կարևոր են նաև ճիշտ խորհուրդները, այդ իսկ պատճառով մենք Ձեզ համար առանձնացրել ենք 10 խորհուրդ հաջողակ բիզնեսմեններից և ղեկավարներից սկսնակ ձեռնարկատերերի համար:
1. Սորայա Դարաբի. Zady.com-ի համահիմնադիր
Աշխարհը բավականին աղմկոտ է: Համոզվեք, որ ձեր արտադրանքը կկարողանա դիմագրավել «ամբոխին», որի համար ստեղծված է և որ նա կհայտնվի ժամանակին, երբ մարդիկ պատրաստ կլինեն դրան: Ինչպես հայտնի է, ավելի լավը լավի թշնամին է: Այսօր պարզապես անելը քիչ է, պետք է անել իդեալական: Ծրագիրը մեկնարկել կարել է միայն մեկ անգամ, այդ իսկ պատճառով պետք է այնպես սկսել, որ հիշեն:
2. Փեթ Ռայլի. «Մայամի Հիթ»-ի խմբի նախագահ
Արտակարգ թիմային աշխատանքը հաջողության հասնելու միակ ուղին է, ինչն էլ ուղորդում է ձեր կարիերային:
3. Դոն Շուլա. Ամերիկյան ֆուտբոլի լեգենդ
Ձեր նպատակը պետք է լինի արտակարգ թիմ ստեղծելը, այլ ոչ թե այլ բան: Ես իմ ժամանակի գրեթե 60%-ը ծախսել եմ սեփական թիմիս՝ բոլոր մակարդակներում ունակությունների բարելավման վրա: Եվ մի բան գիտեմ հաստատ՝ լավ մարդկանց հետ միշտ էլ կհաղթեք:
4. Ուայլի Չերելլի. Single Platform-ի գլխավոր տնօրեն
Մենք նախընտրում ենք առավել ընդունակներին, քան նրանց, ովքեր մեզ իսկապես դուր են գալիս: Եվ մենք հրաժեշտ ենք տալիս նույնիսկ պրոֆեսիոնալներին, եթե նրանք խաթարում են կոլեկտիվում տիրող մթնոլորտը:
5. Սթիվ Լի. Google Glass արտադրանքի գծով տնօրեն
Եթե ձեր սթարթափը չի տեղավորվում մարդկանց կողմից ստեղծված կաղապարների մեջ, ապա նրանցից շատերը նախընտրում են սկզբում չնկատել այն: Դուք պետք է համառ և կայուն լինեք, որպեսզի կոտրեք կարծրատիպերը և հասնեք հաջողության:
6. Ասի Բուրակ. Games for Change-ի տնօրեն
Դուք կհանդիպեք շատ մարդկանց՝ ներդրողների, պոտենցիալ գործընկերների, տնօրենների խորհրդի անդամների: Նրանցից շատերը Ձեզ խորհուրդներ կտան, թե ինչպես վարեք Ձեր բիզնեսը: Ուշադիրլ լսեք նրանց, բայց հիշեք, որ վերջիվերջո, կազմակերպության ղեկավարը Դուք եք, Դուք և միայն Ձեր կարծիքն են, որ նշանակություն ունեն:
7. Սքոթ Բելսկի. Behance-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն
Մշտապես հիշեք այս երեք խորհուրդը.
Լրատվամիջոցներին կանչելու գայթակղությունը, երբ կայքը կամ արտադրանքը դեռ նոր-նոր են ի հայտ եկել, սխալ է: Նորությունը նշանակություն ունի, երբ հայտարարված է, այլ ոչ թե երբ նշանակություն ունի: Սպասեք…
Որպեսզի ինչ-որ բանի վրա էլ ավելի շատ կենտրոնանաք, պետք է ուրիշ բանի վրա ավելի քիչ ուշադրություն դարձնեք:
Ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում:
8. Նիկ Գրեյ. Museum Hack-ի հիմնադիր
Պետք է առավելագույնս քիչ ժամանակ ծախսել նախապատրաստման վրա: Թույլ մի տվեք ինքներդ Ձեզ մնալ պլանավորման փուլում: Տվեք ինչ-որ բան շուկային և հետևեք արձագանքին: Փորձեք ընկերների վրա: Եվ մեկընդմիշտ հիշեք՝ հաճախորդներն ավելի լավն են, քան ներդրողները:
9. Ջեֆֆ Ռայդեր. Harry’s կազմակերպության համահիմնադիր
Կազմակերպությունը կամ արտադրանքը ներկայացրեք հեղինակավոր աղբյուրների միջոցով: Մենք Harry’s-ը ներկայացրել են GQ ամսագրի հետ համատեղ: Դա մեր ապրանքանիշի համար մեծ ազդեցություն ունեցավ, մեր առաջին հաճախորդների աչքերում մենք էլ ավելի շատ վստահություն ձեռք բերեցինք:
10. Ալեքսանդր Վիլսոն. Gilt-ի հիմնադիր
Ամեն ինչ որոշում են փոխհարաբերությունները: Ձեր բիզնեսի հաջողությունը հիմնականում կախված է Ձեր ընկերներից, ընկերների ընկերներից և նրանց ընկերներից: Ինչ ցանես, այն էլ կհնձես: Այնպես որ, հուսով եմ, որ Դուք լավ ընկեր եք եղել շատ մարդկանց համար տարիների ընթացքում:
Մարիամ Ծատուրյան