Մինչ մենք կքննարկենք «+» չափսի մոդելների բացասական ազդեցությունը նորաձևության վրա' Փարիզում տեղի է ունենում իսկական մոդելային չափման հեղափոխություն: XXXԼ չափսի մոդելները դուրս են եկել պոդիում ներքնազգեստով «PULP FASHION» ցուցադրության շրջանակներում: Այս' ոչ ստանդարտ մոդելները կարծես արդեն գրավում են նորաձևության աշխարհը: Թմբլիկ մոդելներին իրենց նախապատվությունն են տալիս շատ ու շատ նորաձևության ամսագրեր: Օրինակ՝ մի քանի տարի առաջ «AMERICAN NEXT TOP MODEL » շոույի ժամանակ հաղթեց «+» չափսի մոդելը, այսինքն արդեն այս չափման մեջ վերացել են բոլոր կարծրատիպերը, որոնց համար պայքարեցին «D&G», «CHANEL», «DIOR» և այլ հայտնի նորաձևության տներ: Շատերը կմտաքծեն, որ շուտով նորաձևության հարթակը կգրավեն գեր մոդելները, բայց երբեք չմոռանաք ԿՈՒՏՅՈՒՐԻ մասին: Այն նորաձևության միակ հարթակն է, որը մնացել է իր կարծրատիպերին և չափումներին հավատարիմ: Սա նորաձև քննադատների մոտ մեծ շոկ է առաջացրել: Նրանք շտապում են սպառնալիքներ ուղղել XXXL չափսի ներքնազգեստները փարիզյան շաբաթի ժամանակ ցուցադրելու համար: Այս քայլը դիզայներներ Ռոբին Լոուին և Կենդիս Հաֆֆը մեկնաբանում են դա որպես ազատության կոչ:

Անահիտ Միքայելյան

NRNAK.com