Մոտենում է ցուրտ եղանակը և աչքիս մոտենում է Երևանի հասարակական տրանսպորտի աշխատանքը բոյկոտելու պահը, քանի որ հենց ցուրտ օրերն են ընտրվել Տարոնի կողմից որպես հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման հարմար ժամանակ: Եթե քաղաքային մակարդակով մենք կարողանանք կազմակերպել նշված բոյկոտը, ապա դրանով մենք կստիպենք Տարոնին, որպեսզի վերջինս վերջնականապես հրաժարվի գծատիրոջ, այսինքն նաև սեփական շահերը պաշտպանելուց և հրաժարվի սակագնի թանկացումից: Կարծում եմ, որ դրանով մենք կմոտեցնենք նաև մեր երկիրը ժամանակավորապես տիրողների ձեռքից ազատելու խնդրի լուծումը: