Նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ այս տարվա վերջին, սակայն իր բնույթով Արեգակի յուրահատուկ խավարումներից մեկը, որն աստղագետներն անվանում են հիբրիդային խավարում. այն դիտվում է միայն տասնամյակը մեկ անգամ:

Հիբրիդային խավարման առանձնահատկութունը կայանում է նրանում, որ խավարման մի ժամանակահատվածում դիտվում է օղակաձև, այնուհետ ամբողջական խավարում: Օղակաձև խավարման դեպքում Լուսնի սկավառակը թեպետ ամբողջությամբ հայտնվում է Արևի և Երկրի միջև, սակայն Լուսնի էլիպսաձև պտտվելու արդյունքում դիտողին այն Արեգակի սկավառակից փոքր է երևում, և Արևը վերածվում է կրակե օղակի:
Երևանի ժամանակով 14:04 րոպեին Լուսնի կիսաստվերը հայտնվեց արևմտյան կիսագնդում և սկսվեց մասնակի խավարման փուլը, իսկ արդեն ամբողջական խավարումն ընդգրկեց Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային կիսագնդի մեծ մասը' հասնելով Աֆրիկա մայրցամաք: Կենտրոնական Աֆրիկայի գրեթե բոլոր երկրներում հնարավոր է եղել դիտել Արեգակի սկավառակի ամբողջական խավարումը' սկսած Արևմտյանից մինչև Արևելյան Աֆրիկա: Երևանի ժամանակով Արեգակի խավարման ամբողջական փուլն ավարտվեց 19:28 րոպեին:
Բժիշկների պնդմամբ Արեգակի խավարումը կարող է բացասաբար ազդել անգամ առողջ մարդու ինքնազգացողության վրա:
Հետաքրքրական է, որ նման բնական երևույթից դեռևս երկու շաբաթ առաջ շատ մարդկանց մոտ դիտվում է ինքազգացողության վատթարացում, որը կարող է շարունակվել խավարումից մի քանի օր հետո ևս: Հատկապես խոցելի են այն մարդիկ, ովքեր ունեն արյան ճնշման և նյարդային համակարգի խնդիրրներ:
Հիբրիդային խավարում վերջին անգամ դիտվել է 2005թ.-ին, իսկ հաջորդը կլինի 2023թ.-ին:

Արմեն Մխեյան