Շանթը ուզում է հեղափոխություն սկսել Հայաստանում: Ես իրեն շատ եմ հարգում: Նորմալ մարդ է բավականին յուրօրինակ մտածելակերպով: Սուր հարցադրումներ է անում և հանկարծակի այնպիսի բացատրություններ կտա երևույթներին ու փաստերին որ մարդ շշմած կմնա:
Մարդը գնացել է ու ուզում է օգտակար գործ անի մեր ժողովրդի համար:
Հենց լուրը իմացա առաջին միտքը որ գլուխս եկավ այն էր որ հիմա կսկսեն քննադաըել ու փնովել համ Շանթին համ Շանթի այս արարքին: Սակայն ինձ զսպեցի ու չգրեցի այդ մասին:
Ցավով նկատեցի որ արդեն սկսել է գործել Շանթին շանթահարելու մեր հայկական սուրբ սովորությունը: Կքննադատեն համ աջից, համ ձախից համ էլ մեջտեղից:
Տո հլա թողեք տեսնենք մարդը ինչ է անում հետո սկսեք քննադատել ու շանթահարել: