Երևանի քաղաքապետարանում քննարկվում է քառամյա (2014-2017թթ.) զարգացման ծրագիր կոչված փաստաթուղթը, և նրանում, որքան հասկացա մամուլից, որևէ բառ անգամ չկա հասարակական տրանսպորտի իրավիճակի և դրա բարեփոխման վերաբերյալ: Մարդ զարմանում է, թե որքան անմեղսունակ պետք է լինել և կամ թքած ունենալ իր համաքաղաքացիների նկատմամբ, եթե մարդիկ բողոքում են դրա որակից ու այն իբր թե բարելավելու համար սակագնի բարձրացումից, իսկ քառամյա ծ