Ես նոր գիտակցեցի, թե որքան ճշմարիտ էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, երբ ասում էր ոչ թե «կամ կամ», այլ «և և»: Դե իհարկե, հենց «և և», չէ որ բնության մեջ առկա են ոչ միայն չորս կողմեր՝ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք, այլև՝ հյուսիսարևելք, հյուսիսարևմուտք, հարավարևելք և այլն: Իսկ դա նշանակում է, որ հենց հյուսիսարևմուտք կոչվածն է մեր իրական ուղղությունը, բայց որ կա նաև առանձին արևելք ի դեմս Ղազախստանի, ապա դրանից կարող ենք նաև վերացարկվել՝ մեր ուզելով չի՞: