Երեկ առավոտյան Էնսինո, Ֆերրահյան վարժարանի, առջեվի արեվմտյան թեմին պատկանող եկեղեցի էի գնացել, իմ շատ լավ բարեկամի, սուրյահայ, 84ամյա մեռելի տեսակցության ու հաջողության, հետո գերեզմաններ, հետո, հոգեճաշ, լրիվ անտրամադիր էի...չնայած հիմա էլ եմ անտրամադիր...Ու որ մտնում եմ սփյուռքահայ համայնք, ու այս մեկը, բոլորը, միջին արեվելքից ներգաղթաց հասարակություն էր, ավելի բարեկեցիկ, հարուստ, բժիշկների, ու պրոֆեսյոնալ հայերի մասսա էր...շիկ, կիրթ, քաղաքավար...նայեցի այս գեղեցկ, բարձր մակադակը, ու կարող եմ ասել, որ երբ Հային տրվում է առիթը կրթվելու, ու հանգիստ, խաղաղ ապրելու, աշխարհի ամենաբարձր մակարդակի էլիտան է առաջ գալիս...Ոչ մի Եվրոպական, Ամերիկյան կամ որեվե ազգ, այ
ս մակարդակը չի կարող ունենալ, մասսայական առումով....Հանգուցյալը, Տիկին Վերոնիկա, Յայլայան, Օհանյանյանը ծնված էր Դամասկոս, Սուրյա, իմ մորս ծննդավայրը...Ցեղասպանությունից հետո, առաջին սերունդը, Սուրիո մեջ....ու տեսնում ես, Ցեղասպանությունից հարյուր տարիներ հետո, ինչպիսի՜՜՜բարձր կրթական ու բարոյական, ու գիտակցական մակարդակի հասան որոշ Հայեր....Հանգուցյալի թոռը այսօր, Բժիշկ, Րաֆֆի Թաշչյանը աշխարհահռչակ մանուկների քացքեղի ու տարբեր վարակների մասնագետ է, ունի նաեվ մարդասիրական կազմակերպություն, օգնելու այս թշվառ երեխաներին, մաքուր ու անկեղծ սփյուռքահայ երիտասարդ, խոսում էր Հայերեն, ու մեր պապերը զմայլվելով կնկատեին ՀԱՅԻ բարձր բարոյական, կրթական, ու մարդասիրական այս բարձրունքները որ միշտ էլ տիրել են ՀԱՅԵՐԸ.....
Ես համոզված եմ, որ միասին, կերտելու ենք այնպիսի ՀԱՅԱՍՏԱՆ, որ համայն աշխարհ զմայլվի մեր ԷՈՒԹՅՈՒՆԻՑ....Հայի նմանը չկա աշխարհում....