2 ամսվա ընթացքում, 2 համերգի վրա ծախսել եք համարյա 1 միլիոն դոլար: Այդ որ մի նորմալ մարդն է շքեղ ծննդյան տոն անում այն պարագայում , երբ տանը հաց չունի ուտելու կամ կոշիկ հագնելու: Ամեն տարի սփյուռքից փող եք խնդրում ' 20 , 20 դոլարներով հավաքում: Որ մի օրվա մեջ կես միլիոն դոլար տանք փուչիկ սարքողներին ու սրտիկներ նկարողներին? Քաղաքապետարանի համար երկու կարևորագույն եկամուտի աղբյուրի 70 տոկոսը տվել եք մասնավորներին: Ունակ չեկք քաղաքապետով, նախարարով, ճարտարապետով կանգնեցնել հուշարձանի փլուզումը Երևանի կենտրոնում: Կուսակցությունով ժողովրդի 18.000 դրամ նպաստն եք կտրում ձեզ աշխատավարձ բարձրացնում: Գազի գինն եք ավելացնում ։ Հիմա ,2 ամիս անց տրանսպորտի գինը կրկին ուզում եք բարձրանա , քանզի գծատերերը բողոքում են? Ես հասկանում եմ , որ դուք գծատերերի իշխանություն եք , հենց այդ գծատերերի մեքենաներով են ժողովրդին բերում , որ Ձեզ ընտրեն, բայց ամոթ ա, գոնե դրա համար դուք Ձեր ջեբից վճարեք:
Չենք վճարելու 150 դրամ