Գլենդելի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է 48-ամյա Համլետ Սարգսյանին, ով հետապնդել է ամուսնացացած մի կնոջ, սպառնացել է սպանել նրան, և իր ավտոմեքենայով հարվածել է վերջինիս ավտոմեքենային՝ ուշադրությունը գրավվելու համար:
Նրա դեմ առաջադվել են հետապնդման և հարձակման մեղադրանքներ: Տղամարդուն 400 հազար դոլար գրավի դիմաց ազատ են արձակել:
38-ամյա կինը ոստիկանություն էր դիմել շաբաթ օրը, երբ Սարգսյանը խախտել էր արգելող դատական հրամանը, որը կինը ձեռք էր բերել սեպտեմբերին՝ Սարգսյանի կողմից հարձակման ենթարկվելուց հետո:
Հայտնի է, որ Սարգսյանը 6 ամիս սիրահատել է այդ կնոջը և նրան հեղեղել նվերներով: Սակայն կինը ոչ մի ուշադրություն չի դարձրել նրա վրա, այդ իսկ պատճառով տղամարդը որոշել է ավտոմեքենայով հարվածել կնոջ մեքենային, որպեսզի նա կանգնի և զրուցեն: Չկարողանալով զրուցե կնոջ հետ՝ նա ներխուժել է նրա բնակարան. կնոջ ձեռքերին բռնության հետքեր են հայտնաբերել:
Հաջորդ օրը Սարգսյանը հետևել է կնոջը և եկեղեցում նրա վրա նետել ջրով լի մի շիշ: