Կռվին խառնվում է կին: Իհարկե, ես հարգում եմ հայ կանանց, սակայն նողկալի է երբ օլիգարխիայի կռվի մեջ կին է մեջտեղ մտնում:
Հռիփսիմե Խուրշուդյանը լավ կաներ չընկներ մատի ու մատանու արանքը: Ռուբեն Հայրապետյանն ու Գագիկ Ծառուկյանն ուրիշ կռիվ ունեն, ու միամիտ են բոլոր նրանք, ովքեր մտածում են, որ այդ կռիվը սպորտային է: Ոչ, Ռուբեն Հայրապետյանի և Գագիկ Ծառուկյան կռիվը, դա օլիգարխիայի, փողի, իշխանության հանցավորության կռիվ է: Թե Հայրապետյանը, թե Ծառուկյանը, երկուսն էլ ոչ մի րոպե չեն սիրել հայ սպորտը, նրանք իրենց գրպանն են սիրում, իրենց շահն են սիրում:
Ու քանի դեռ, սպորտսմենները պաշտպանում են այս կամ այն օլիգարխին, արդեն էդ սպորտը կոմեռցիա է դառնում: Էդ մեդալները Գագիկ Ծառուկյանինը չեն այնպես, ինչպես մեր հավաքականի գոլերը Հայրապետյանինը չեն:
ՀԳ. Ծառուկյանի կողմնակիցներին հատուկ ուզում եմ ասել, որ նման կերպ կարտահայտվեմ նաև այն ժամանակ, որ Ազգային հավաքականի որևէ ֆուտբոլիստ այս կռվի մեջ պաշտպանի Հայրապետյանին :