Գերմանացի գիտնականներին հաջողվել է երկրորդ տեսակի շաքարային դիաբետի դեմ պայքարի ավելի ազդեցիկ միջոց ստեղծել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում:
Ինկրետինային թերապիայի վրա հիմնված դեղամիջոցը սկզբում փորձարկվել է մկների, առնետների և կապիկների վրա: Այնուհետև հետազոտություններ են անցկացվել շաքարային դիաբերի 2-րդ տեսակով 53 հիվանդների մասնակցությամբ: Ստացված արդյունքները գոհացրել են գիտական խմբին և վկայում են այն մասին, որ մշակված մեթոդաբանությունը ավելի ազդեցիկ է՝ համեմատած մինչ այժմ գոյություն ունեցող այլ բուժման եղանակների հետ:
«Մենք բավարարված ենք անցկացված փորձարկումների արդյունքներով: Սակայն խնդիրն այն է, որ դիաբետի յուրաքանչյուր տեսակ և յուրաքանչյուր հիվանդ առանձնահատուկ մոտեցման կարիք ունի: Այդ իսկ պատճառով էլ մենք պատրաստվում ենք դեղամիջոցների մի ամբողջ շարք մշակել»,- ասել է Հելմհոլցի՝ դիաբետի և ավելորդ քաշի ինստիտուտի ղեկավար Մատիաս Չյոպը:
NewsBook