Լուրեր են շրջանառվում, որ Արքայազն Հարրին պատրաստվում է մոտ ապագայում կնության առնել Քրեսիդա Բոնասին: Ինչպես հայտնում է «Sun» հրատարակչությունը, հանգստյան օրերին արքայազն Հարրին իր ընտանիքին է ներկայացրել հարսնացուին: Հանդիպումը տեղի է ունեցել թագավորական Սանդրինհեմ կալվածքում: Նման պաշտոնական այցը պարտադիր է համարվում թագավորական ընտանիքի անդամ դառնալու համար:
Հիշեցնենք, որ արքայազն Հարրին և Քրեսիդան ծանոթացել են 2012 թվականի մայիս ամսին: Աղջիկը Էսուարդ 7-րդի հեռավոր ազգականն է: