Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ցանցային ալգորիթմների միջոցով կարելի է պարզել, թե Facebook-ի ընկերներից ովքեր են ռոմանտիկ հարաբերությունների մեջ, եթե նույնիսկ նրանք դա չեն հրապարակում: Ավելին, կարելի է իմանալ, թե որքան է այդ հարաբերությունների վերջանալու հավանականությունը, գրում է Newsru.com-ը:

Այսպիսի հետևության է եկել Կորնելյան համալսարանի հետազոտող Ջոն Քլեյնբերգը, ով աշխատում է Facebook-ի ինժիներ Լարս Բաքսթորի հետ: Նրանք վերլուծել են 20 տարեկանից մեծ 1.3 մլն պատահական ընտրված Facebook օգտատերերի, որոնք Facebook-ում նշել են իրենց ընտանեկան կարգավիճակը և որոնք ունեն 50-ից մինչև 2000 ընկերներ: Հաշվվել է մոտ 379 մլն սոցիալական կապ:
Օգտատերերի հարաբերությունների մակարդակն արտահայտվել է ընդհանուր ընկերների ցրվածության քանակով:

Մշակված ալգորիթմը կարողանում է 60 տոկոս դեպքերում ճշտորեն գուշակել, թե օգտատերի ընկերներից ով է նրա զուգընկերը:

Սա բավականին բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետազոտությանը մասնակցել են օգտատերեր, որոնք ունեն 50-ից ավելի ընկերներ:

Հետազոտողները նաև պարզել են, որ այն հարաբերությունները, որոնցում ընդհանուր ընկերների ցրվածության ցուցանիշը ցածր է, հիմնականում քայքայվում են:

NewsBook