Ռեպեր Քանյե Վեսթի հայտարարությունները շարունակվում են, և այս անգամ երևի թե նա իր ամենաանհեթեթ հայտարարությունն է արել, գրում է Daily Mail-ը։
Քանյեն իր նոր հարցազրույցում կրկին խոսել է իր հարսնացուի՝ Քիմ Քարդաշյանի մասին և հայտարարել, որ ոճային առումով Քիմն ավելի ազդեցիկ է, քան ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման։
Քանյեն Ռայան Սիքրեսթին ասել է․«Ոչ մի պառճառ չկա, որ Քիմը չլինի Vogue-ի շապիկին։Նա ներկա պահին ամենահետաքրքիր կինն է»:
Եվ որպես հիմք, թե ինչու է Քիմն ավելի ազդեցիկ, քան Միշել Օբաման, ըստ Քանյեի, այն է, որ առաջին տիկինը չի կարող հանրության հետ կիսվել իր լողազգեստի նկարով և ցուցադրել իր հետույքը, ինչպես արեց Քիմը։
Այս առումով Քանյեն ճիշտ է, գրում է բրիտանական պարբերականը, մենք երբեք չենք տեսել Միշել Օբամայի հետույքը։
Միշել Օբաման թեև չի ընդունի այդ մարտահրավերը, Քանյեն կարծես վիրավորված է, որ Vogue-ի խմբագիր Աննա Վինթորը համառորեն անտեսում է Քիմ Քարդաշյանին, մինչդեռ Միշել Օբաման արդեն մի քանի անգամ հայտնվել է Vogue-ի շապիկին։