Ճապոնական Տոխոկու համալսարանի մասնագետները բազմաթիվ հետազոտություններից հետո եկել են այն եզրահանգման, որ կանաչ թեյը, բացի իր բոլոր բուժիչ հատկություններից, նվազեցնում է դեպրեսիան 70-անց մարդկանց մոտ։ Ճապոնացի մասնագետների այս ուսումնասիրությանը մասնակցել է մոտ 1000 տարեց։ Արդյունքում պարզվել է, որ տղամարդկանց մոտ 34%-ը և կանանց 39%-ը հակված է դեպրեսիայի։ Սակայն լավատեսների մեջ գերակշռել են նրանք, ովքեր յուրաքանչյուր օր մոտավորապես չորս բաժակ կանաչ թեյ են խմում։
Ըստ հետազոտողների՝ մարդու ուղեղի վրա հանգստացնող ազդեցություն է թողնում թեանինը, որը մեծ քանակությամբ առկա է կանաչ թեյում։ Թեանինը լավ տրամադրության քիմիկատ են անվանվում։ Ապացուցված է նաև, որ կանաչ թեյը իջեցնում է ճնշումն ու կասեցնում քաղցկեղածին գործընթացները։