Իտալական «Միլանի» երկրպագուները, փորձելով իրենց ցասումն արտահայտել թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հասցեին, ապրանքների առուծախում մասնագիտացված eBay կայքում վաճառքի են հանել վերջինիս:
Կայքում որպես Ալեգրիի գին սահմանված է 1 եվրոն:
«Վաճառվում է անգաղափար և բնավորությունից զուրկ մարզիչ:
Առաջարկում ենք Ձեզ անպետք մի մարզչի, ով չգիտի, թե ինչպես մարզել թիմը և կատարում է անհեթեթ փոփոխություններ հանդիպման 70-րդ րոպեին»,- մասնավորապես նշված է «ապրանքի» նկարագրությունում: